«Մարար» պիլոտային ծրագիրը դառնալու է մշտական - Mediamax.am

exclusive
3260 դիտում

«Մարար» պիլոտային ծրագիրը դառնալու է մշտական


Լուսանկարը` «Արար» հիմնադրամ

Լուսանկարը` «Արար» հիմնադրամ

Լուսանկարը` «Արար» հիմնադրամ

Լուսանկարը` «Արար» հիմնադրամ

Լուսանկարը` «Արար» հիմնադրամ

Լուսանկարը` «Արար» հիմնադրամ

Լուսանկարը` «Արար» հիմնադրամ

Լուսանկարը` «Արար» հիմնադրամ

Լուսանկարը` «Արար» հիմնադրամ

Լուսանկարը` «Արար» հիմնադրամ

Լուսանկարը` «Արար» հիմնադրամ

Լուսանկարը` «Արար» հիմնադրամ


24-ամյա Շանթը մի շաբաթ առաջ դարձել է Հայաստանի քաղաքացի։ Նա Ամերիկայից վերադարձել ու Հայաստանում մշտական բնակություն է հաստատել անցյալ տարի։ Քաղաքացիության համար դիմել է, որ կարողանա ծառայել բանակում։ Որպես պայմանագրային զինծառայող՝ շուտով կմիանա զինված ուժերին։ 

 

Շանթը մեկն է այն 10 երիտասարդներից, որ 2018թ. հոկտեմբերին մասնակցել են Պաշտպանության նախարարության եւ «Արար» քաղաքական հետազոտությունների հիմնադրամի «Մարար» ծրագրին՝ հնարավորություն ստանալով 10 օր ապրել զինվորի կյանքով։

 

Լուսանկարը` «Արար» հիմնադրամ

 

«Գաղափարը սփյուռքահայ երիտասարդներին Հայաստանին եւ հայկական բանակում ծառայող իրենց հասակակիցներին ծանոթացնելն էր։ 3 տարում ավելի քանի 30 մասնակից ենք ունեցել։ Այս տարի որոշեցինք ծրագրի անցկացման ամենահարմար վայրը՝ խաղաղապահների բազան, որը գտնվում է Կոտայքի մարզում։  

 

 

Ծրագրին մասնակցել են երիտասարդներ Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից, մի երիտասարդ համշենահայ Ղրղզստանից, ինչպես նաեւ «Հայկաբերդ» հիմնադրամի ներկայացուցիչներ։ Նրանց մեծ մասն առաջին անգամ էր Հայաստանում»,-ասում է «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Իգոր Զարգարյանը։ 

 

Ընտրված մասնակիցները հոգում են իրենց ճանապարհածախսը եւ վճարում մասնակցության՝ կեցության, սննդի, ապահովագրության, տրանսպորտի, հագուստի եւ այլնի համար։ 

 

Լուսանկարը` «Արար» հիմնադրամ

 

«Մարար»-ի նպատակներից մեկն էլ հայրենադարձությանը նպաստելն է. հնարավոր է՝ ծրագրի մասնակիցները որոշեն վերադառնալ Հայաստան ու հենց բանակում շարունակել իրենց մասնագիտական ուղին, ինչպես Շանթը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Տաբակյանն ասում է, որ այս տարվա մասնակիցների բացարձակ մեծամասնությունը մտադրություն ունի առաջիկա 5 տարում վերադառնալ Հայաստան։ Մյուսները կարող են բանակին աջակցել իրենց համայնքներից։

 

Լուսանկարը` «Արար» հիմնադրամ

 

«Մենք այս երիտասարդներին զինվոր չենք դարձնում, 10-15 օրվա ընթացքում դա անհնար է։ Նրանք սովորում են բանակային միջավայրին, զինվորների հետ նույն սնունդն են ուտում, մասնակցում են ռազմամարտավարական տակտիկական խաղերի, հայերենի, ռազմական պարերի դասերի, լեռնագնացության, ունեն մշակութային օր։ 

 

Լուսանկարը` «Արար» հիմնադրամ

 

Այս երիտասարդները կարող են աջակցել զինված ուժերին ոչ միայն ռազմական գործողություններին մասնակցելով, այլեւ, անհրաժեշտության դեպքում, դրամահավաք կազմակերպելով, տարբեր լեզուներով տեղեկատվություն տարածելով, ինչպես եղավ ապրիլին։ Բայց ի տարբերություն Ապրիլյան պատերազմին, ավելի համակարգված կաշխատեն, կհասկանան, որ պետք է տարածել ՊՆ-ի եւ ոչ թե տարբեր աղբյուրներից վերցված լուրեր»,- ասում է Ջորջ Տաբակյանը։ 

 

 

 

«Մարար»-ի մասնակիցները մտածում են ակումբ ստեղծել։ Կապը պահում են նաեւ սպաների ու բանակային ընկերների հետ։

 

Լուսանկարը` «Արար» հիմնադրամ

 

Ծրագիրը մեկնարկեց որպես պիլոտային, բայց նախատեսվում է այն դարձնել մշտական, տարեկան մի քանի խումբ ընդունել։ Մասնակցել ցանկացողների թվում նաեւ աղջիկներ կան, բայց նրանց համար առանձին խումբ դեռ չի ձեւավորվել։ Իգոր Զարգարյանն ասում է, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ քննարկել են «Մարար»-ը մասշտաբային դարձնելու հարցը։ Սա է լինելու հիմնադրամի՝ 2019 թվականի առաջնահերթությունը։

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ «Արար» հիմնադրամ

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին