Հաշմանդամություն ունեցող անձինք համալրում են ԱԻՆ աշխատակիցների շարքերը - Mediamax.am

exclusive
7038 դիտում

Հաշմանդամություն ունեցող անձինք համալրում են ԱԻՆ աշխատակիցների շարքերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Տեղեկատվության վարչության աշխատակից Նվարդ Սահակյանը
Տեղեկատվության վարչության աշխատակից Նվարդ Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեղեկատվության վարչության աշխատակից Նվարդ Սահակյանը
Տեղեկատվության վարչության աշխատակից Նվարդ Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սեւակ Մխիթարյանը
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սեւակ Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեղեկատվության վարչության աշխատակից Նվարդ Սահակյանը
Տեղեկատվության վարչության աշխատակից Նվարդ Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սեւակ Մխիթարյանը
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սեւակ Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սեւակ Մխիթարյանը
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սեւակ Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«911» ծառայության օպերատոր Գոհար Նավասարդյանը
«911» ծառայության օպերատոր Գոհար Նավասարդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանից քիչ հեռու՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում է գտնվում «Արտակարգ քաղաքը»: Այն մի վայր է, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց հասարակության լիարժեք անդամ են զգում: Ամեն օր առավոտյան ժամը 9-ին նախարարության շենքի անցակետը հատում են երկու միկրոավտուբուսներ, որոնք քաղաքի տարբեր հատվածներից աշխատանքի են բերում նախարարության՝ հաշմանդամություն ունեցող աշխատակիցներին:

 

Գերատեսչության ողջ տարածքը՝ մասնաշենքերը, բակը հարմարեցված են սահմանափակ կարողություններով աշխատակիցների համար: Տեղադրված են թեքահարթակներ, որոնք թույլ են տալիս հաշմանդամություն ունեցող 15 աշխատակիցներին անարգել մտնել շենք, դուրս գալ, վերելակով բարձրանալ իրենց անհրաժեշտ հարկը, այնուհետեւ ինքնուրույն հասնել Ճգնաժամային կառավարման կենտրոն, ճաշարան, մարզասրահ, սանհանգույց եւ հանգստի սենյակ:

 

Այս պայմանները  նախարարությունում ստեղծվել են նախքան հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելը: Անցած տարվա սեպտեմբերից նախարարությունում մեկնարկեցին համակարգում հաշմանդամություն ունեցող աշխատակիցների ներգրավման աշխատանքները:

 

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

Թեմայի շուրջ կայացած հանդիպումներից մեկի ժամանակ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, մասնավորապես, ասել էր. «Մենք պիտի ամբողջական տեղեկություններ ունենանք ձեր կարիքների, խնդիրների ու պահանջների, գիտելիքների, կարողությունների ու հմտությունների վերաբերյալ, որպեսզի գործընկերությունն արդյունավետ լինի, ներգրավվածությունը` լիարժեք, իսկ ինտեգրումը դառնա սովորական, առօրյա գործընթաց եւ ոչ թե միայն արտակարգ իրավիճակների բացառիկ խնդիր»: 

 

Այնուհետեւ ստեղծվեց Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ/ԱՌՆԱՊ հիմնադրամի «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խումբը, իսկ արդեն 2012թ. դեկտեմբերին նախարարությունում տեղի ունեցավ ԱԻՆ աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացվող չափանիշները գնահատող հանձնաժողովի նիստը:

 

Մինչ այդ պահը ԱԻՆ-ում աշխատանքի ընդունման 150 դիմում էր ներկայացվել: Առաջին փուլում աշխատանքի ընդունվեցին նրանք, ովքեր տեղաշարժվում են միայն սայլակներով:

 

Ներկայումս ԱԻՆ-ում աշխատում է սահմանափակ ֆիզիկական կարողություններով  15 անձ: Եվս 10 հոգի գտնվում է փորձաշրջանում:

 

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը  Մեդիամաքս-ին ասել է, որ այս ծրագիրը շարունակական է լինելու եւ կիրականացվի նաեւ մարզերում:

 

Մեդիամաքս-ի թղթակիցը եւ լուսանկարիչը շրջել են «Արտակարգ քաղաքում»:  Հաշմանդամություն ունեցող աշխատակիցները պատմել են իրենց աշխատանքային առօրյայի մասին

 

Սեւակ Մխիթարյան, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ

 

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սեւակ Մխիթարյանը

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

ԱԻՆ-ում աշխատում եմ 2013թ. մարտի 11-ից: 2 ամիս վերապատրաստում անցնելուց հետո ստորագրեցի աշխատանքային պայմանագիրս: Սկզբնական շրջանում եղել եմ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի հրահանգիչ, դրանից հետո նշանակվել եմ տեղեկատվության վարչության պետ: ԱԻՆ-ում զբաղվում եմ հաշմանդամություն ունեցող աշխատակիցների հարցերով:  

 

Առաջին օրվանից, երբ մուտք գործեցի ԱԻՆ, տպավորված էի թե մեր գործընկերների բարեհամբույր վերաբերմունքից, թե նախարարությունում՝ մեզ համար ստեղծված պայմաններից:

 

Մինչեւ այստեղ աշխատելս աշխատանքային որեւէ փորձ չունեի: Դպրոցն ավարտելուց հետո ձեռք եմ բերել հաշմանդամություն: 2003թ. ընդունվել եմ Աբովյան քաղաքի Լեւոն Օրբելու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: Երկար ժամանակ աշխատանք էի փնտրում, բայց այդպես էլ հաջողության չէի հասնում: Վերջապես հնարավորություն ընձեռվեց աշխատելու ԱԻՆ-ում: «Փյունիկ» հասարակական կազմակերպությունում ինձ հայտնեցին, որ նախարարությունն աշխատանքի է հրավիրում հաշմանդամություն ունեցող անձանց: Առանց վարանելու որոշեցի դիմել: Անցած տարվա դեկտեմբերին ինձ զանգեցին ԱԻՆ-ից, հրավիրեցին հարցազրույցի: Եկա, անցա հարցազրույցը, դեկտեմբերի վերջին կայացավ երկրորդ փուլը, եւ հունվարի 12-ից անցա վերապատրաստման:

 

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սեւակ Մխիթարյանը

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

ԱԻՆ աշխատակիցների հետ ինտեգրումը շատ հեշտ ստացվեց: Մեզ շատ ջերմ ընդունեցին: Այստեղ մարդիկ անգամ չէին էլ նկատում, որ դու սայլակի վրա ես: Մեզ վերաբերվեցին որպես հավասարը հավասարի, եւ դա էլ խթանեց մեզ ավելի լավ աշխատել: 

 

Երբ մտնում ենք նախարարություն, թվում է, թե այլ երկրում ենք գտնվում: Ցավոք, մեր երկրում չկա մի այնպիսի վայր, ուր կարող ենք մուտք գործել ինքնուրույն, առանց որեւէ մեկի օգնությունը խնդրելու: Իսկ այստեղ ստեղծված են բոլոր պայմանները մեր տեղաշարժի համար:

 

Սակայն կյանքը միայն աշխատանքով չի սահմանափակվում: Ցանկանում ես դուրս գալ, որեւէ տեղ գնալ, բայց տեսնում ես, որ ամենուր արհեստական խոչընդոտներ են ստեղծված՝ չկան թեքահարթակներ, տրանսպորտի մասին ընդհանրապես նախընտրում եմ լռել:

 

Ես կոչ եմ անում մեր պետական մյուս կառույցներին եւս հետեւել ԱԻՆ–ի օրինակին եւ իրենց շարքերում ընդգրկել հաշմանդամություն ունեցող անձանց: Նրանք ոչ մեկից պակաս չեն աշխատում, այլ ընդհակառակը՝ աշխատում են իրենց ուժերի ողջ ծավալով, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե իրենց աշխատանքի են ընդունել՝ խղճահարությունից ելնելով: Դա բնավ էլ այդպես չէ:

 

Նվարդ Սահակյան, տեղեկատվության վարչության աշխատակից

 

Նվարդ Սահակյան, տեղեկատվության վարչության աշխատակից:

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

 

ԱԻՆ-ում աշխատանքի մասին տեղեկացա հեռուստացույցով, հետո դիմում ուղարկեցի: Մոտ մեկ ամիս անց հրավիրեցին հարցազրույցի: Երկու ամիս փորձաշրջան անցա, իսկ հետո ստորագրեցի աշխատանքային պայմանագիրս: Զբաղվում եմ ԱԻՆ պաշտոնական կայքի թարմացմամբ, տեղեկատվության թարգմանությամբ:

 

Մասնագիտությամբ հոգեբան եմ եւ այժմ ցանկանում եմ ուսումս շարունակել մագիստրատուրայում: Բարեբախտաբար, աշխատանքս թույլ է տալիս գնալ  ուսումնական արձակուրդի եւ շարունակել ուսումս: Մագիստրատուրայում ուսանելն իմ առաջիկա մեծ նպատակներից է:

 

Ուրախ եմ, որ աշխատում եմ ազատ ու անկաշկանդ մթնոլորտում: Սովորաբար ես շատ դժվար եմ հարմարվում նոր միջավայրին, բայց ԱԻՆ-ի պարագայում ամեն ինչ շատ արագ ստացվեց: Դրան նպաստեց նաեւ այն, որ այստեղ  մեզ համար չկան տեղաշարժման խնդիրներ: «Արտակարգ քաղաք» է  «արտակարգ բնակիչներով»:

 

Ես շատ եմ ցանկանում, որպեսզի մյուս գործատուներն էլ հասկանան, որ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց գիտելիքներով ու նվիրումով ոչնչով չեն զիջում մյուսներին: Նրանք լավ աշխատակիցներ կարող են լինել:

 

Այս աշխատանքն ինձ ինքնավստահություն տվեց: Երբ աշխատում ես, քեզ հասարակության լիարժեք անդամ ես զգում, չես մտածում, որ դու սահմանափակ կարողություններ ունես: Դու դառնում ես ինքնուրույն մարդ, լիարժեք ես զգում քեզ:   

 

Շատ եմ ցանկանում, որպեսզի փոխվի մեր հասարակության մոտեցումը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ: Այդ մոտեցումը չպետք է լինի կամ խղճահարություն, կամ մերժում: Այդ երկուսն էլ ընդունելի չեն մեզ համար: 

 

Գոհար Նավասարդյան՝ «911» ծառայության օպերատոր

 

«911» ծառայության օպերատոր Գոհար Նավասարդյանը

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

 

ԱԻՆ-ը այն բացառիկ կառույցներից է, որտեղ աշխատակցի պատասխանատվությունը, նվիրումը մեծապես գնահատվում է:

 

Հիշում եմ, որ կյանքումս մեծ ուրախություն ապրել եմ երկու անգամ: Առաջինը՝ բուհ ընդունվելիս էր, երկրորդը՝ ԱԻՆ աշխատանքի ընդունվելիս: Երբ զանգեցին տուն եւ ներկայացան ԱԻՆ-ից, ես ուղղակի չկարողացա պահել զգացմունքներս: Հարցազրույցին սրտատրոփ էի սպասում: 

 

Համոզված եմ, որ իմ պարտականությունները լավ կատարելու դեպքում ես անպայման նոր բարձունքների կհասնեմ այստեղ:  Օրինակ, անցած ամիս լավ աշխատանքի համար դրամական խրախուսման եմ արժանացել: 

 

Այսօր, ցավոք, հաշմանդամություն ունեցող անձինք բախվում են ոչ միայն աշխատանք գտնելու խնդրի հետ: Մեր ազատ տեղաշարժվելու համար բազմաթիվ արհեստական խոչընդոտներ են ստեղծվում, որոնք ցանկության դեպքում կարող են արագ հարթվել:

 

Մարիամ Հայրապետյան, փորձաշրջան է անցնում ԱԻՆ-ում

 

Մոտ մեկ շաբաթ է, ինչ փորձաշրջան եմ անցնում այստեղ: Աշխատում եմ վիճակագրական բաժնում: Մինչ այստեղ գալս որեւէ պատկերացում չունեի, թե ինչպես եմ այստեղ աշխատելու: Եկա հարցազրույցի, իսկ այնուհետեւ մեզ հետ հանդիպեց նախարար Արմեն Երիցյանը: Նա ներկայացրեց նախաձեռնությունը: 

 

Մեծ հետաքրքրությամբ եմ գալիս աշխատանքի: Կարծում եմ, որ այստեղ աշխատելու դեպքում կարող եմ բացահայտել իմ ողջ ներուժը:

 

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

Մերի  Մանուկյան, փորձաշրջան է անցնում «911» ծառայությունում

 

Սա միանգամայն նոր աշխարհ է մեզ համար, նոր դռներ բացող աշխարհ է: Ամենակարեւորն այն է, որ մենք դուրս ենք գալիս տանից, չենք պարփակվում ինքներս մեր մեջ: Սա մեծ հնարավորություն է:

 

Մինչեւ ԱԻՆ մի քանի տեղ դիմել եմ աշխատանքի համար: Սակայն, երբ մի քանի անգամ առանց բացատրության քեզ անընդմեջ մերժում են, հասկանում ես, թե ինչն է իրականում խնդիր գործատուի համար: Այդ մերժումներից հետո այլեւս չէի ցանկանում որեւէ տեղ դիմել: Հիասթափված էի, քանի որ նախապես գիտեի, թե ինչ են պատասխանելու, եւ դրա համար էլ չէի դիմում:

 

Ես շատ եմ ցանկանում, որ մյուս գործատուներն էլ տեսնեն ու հասկանան, որ մենք կարող ենք աշխատել:

 

Տեքստը՝ Եկատերինա Պողոսյանի

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին