Սիրիական ճգնաժամի հետեւանքով Հայաստան է գաղթել շուրջ 5000 փախստական - Mediamax.am

4975 դիտում

Սիրիական ճգնաժամի հետեւանքով Հայաստան է գաղթել շուրջ 5000 փախստական


Լուսանկարը` Կարեն Մինասյան (RFE/RL)


Երեւան: Մեդիամաքս: Սիրիական ճգնաժամի հետեւանքով մինչեւ օրս Հայաստան է գաղթել շուրջ 5000 փախստական: Նրանց մեծ մասն էթնիկ հայեր են:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) երեւանյան գրասենյակի ղեկավար Դամթյու Դեսալեյնը:

 

«5000-ից միայն 400 են դիմել փախստականի կարգավիճակ ստանալու համար: Նրանցից 150-ն արդեն ստացել են փախստականի կարգավիճակ»,- տեղեկացրել է Դամթյու Դեսալեյնը:

 

Նա նշել է, որ սիրիահայերը Հայաստանում պաշտոնական ապաստան ստանալու կարիք չեն զգում, քանի որ ՀՀ Կառավարությունն արդեն ընդունել է նրանց որպես հայրենակիցների:

 

Բացի այդ, սիրիահայերի մեծ մասը տրամադրված է հակամարտության կարգավորման դեպքում ետ վերադառնալ Սիրիա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին