Լույս է տեսել Արմեն Կլոդ Մութաֆյանի «Լեւանտյան Հայաստան» աշխատությունը - Mediamax.am

4640 դիտում

Լույս է տեսել Արմեն Կլոդ Մութաֆյանի «Լեւանտյան Հայաստան» աշխատությունը


Լուսանկարը` Նանե Խաչատրյանի

Գրքի շնորհանդեսին ներկա է եղել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը
Գրքի շնորհանդեսին ներկա է եղել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը

Լուսանկարը` Նանե Խաչատրյանի

Լուսանկարը` Նանե Խաչատրյանի

Գրքի շնորհանդեսին ներկա է եղել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը
Գրքի շնորհանդեսին ներկա է եղել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը

Լուսանկարը` Նանե Խաչատրյանի

Լուսանկարը` Նանե Խաչատրյանի


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում կայացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, պատմագիտության դոկտոր Արմեն Կլոդ Մութաֆյանի «Լեւանտյան Հայաստան(11-14-րդ դդ.)» (L'Arménie du Levant (XIe-XIVe siècle) գրքի շնորհանդեսը:

«Այս երկհատոր հսկայական աշխատությունն իրապես ձեռքբերում է ինչպես հայագիտության, այնպես էլ Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի պատմագիտության մեջ»,- ասել է Հայ մատենագրության թվանշային գրադարանի տնօրեն Մերուժան Կարապետյանը: Նա ներկաներին հիշեցրել է, որ Արմեն Կլոդ Մութաֆյանը, բացի պատմագիտության դոկտոր լինելուց, նաեւ մաթեմատիկական գիտությունների պրոֆեսոր է:

 

Արմեն Կլոդ Մութաֆյանը պարզաբանել է գրքի անվանումը. «Ֆրանսերեն Levant բառը թարգմանաբար նշանակում  է «արեւելք», բայց միաժամանակ նշանակում է Միջերկրական ծովի արեւելյան ափ`այսինքն` Կիլիկիայից մինչեւ Եգիպտոս ընկած տարածքը», - ասել է նա:

 

Պատմաբանի կարծիքով, Հայոց աշխարհի բաժանումը դարեր շարունակ արհեստական բնույթ է կրել, քանի որ Կիլիկյան հայոց թագավորությունը միշտ կապ է ունեցել Մեծ Հայքի հետ: «Շատ քարտեզներում Կիլիկիայի հայոց թագավորությունը նշված չէ, լավագույն դեպքում նշված է Փոքր Հայք անվանմամբ: Սա անթույլատրելի սխալ է, եւ պետք է հասկացնել աշխարհին, որ 12-14-րդ դարերում Կիլիկիան եղել է տարածաշրջանի ամենահզոր թագավորությունը»,-ասել է Արմեն Կլոդ Մութաֆյանը:

 

Գրքում տեղ է գտել արեւմտյան հայերենով առաջին պատմությունը, որը մոնղոլական արշավանքների մասին գրել է Հեթում պատմիչը  եւ ամենահին հայերեն փաստաթուղթը (1248թ.):

 

Գիտական հրատարակությունը պարունակում է նաեւ Կիլիկյան թագավորների տոհմածառերը, որոնցում պատմաբանն ավելացրել է նաեւ տոհմի կին ներկայացուցիչների անունները, քարտեզներ, պահպանված արձանագրությունների մեկնություններ, պատկերներ եւ այլն:

 

Ի դեպ, գրքի շնորհանդեսին ներկա է եղել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին