«Հայկական կարմիր» գիրք-ալբոմը երեք օր վաճառվելու է բացառիկ գնով - Mediamax.am

93 դիտում

«Հայկական կարմիր» գիրք-ալբոմը երեք օր վաճառվելու է բացառիկ գնով


Լուսանկարը` John Reps


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 5-ին, 6-ին եւ 7-ին Գրքի երեւանյան միջազգային փառատոնի գրքի տոնավաճառում Մեդիամաքսի հրատարակած «Հայկական կարմիր» գիրք-ալբոմը կարող եք ձեռք բերել բացառիկ գնով. 10 000 դրամ՝ 14 900-ի փոխարեն:

 

Գրքի տոնավաճառը գործելու է Հանրապետության հրապարակում, Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում՝ ժամը 12։00-ից 21։00-ը:

 

«Հայկական կարմիր» գիրք-ալբոմը խճանկարի ձեւաչափով ներկայացնում է Խորհրդային Հայաստանի 71 տարիները՝ 1921-ից մինչեւ 1991 թվական: 

 

Յուրաքանչյուր գլխում առանձնացված են տվյալ տարվա կարեւոր քաղաքական, տնտեսական, մշակութային եւ սպորտային իրադարձություններն ու ուշագրավ դրվագները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին