Երեւան: Մեդիամաքս: «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ տնօրեն Վահե Գաբրիելյանին:
Վահե Գաբրիելյանը երկար տարիներ զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ, զբաղեցրել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի, ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրենի պաշտոնները:
Արամ Փախչանյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախորդ տնօրեն Գոհար Հովհաննիսյանին՝ ռազմավարական փոփոխությունների փուլում հաջողությամբ առաջնորդելու եւ ակնկալվող գործառույթներն ու ինստիտուցիոնալ զարգացումներն ապահովելու համար:
Գոհար Հովհաննիսյանը կշարունակի իր աշխատանքն «Այբ» դպրոցում՝ որպես անձնակազմի ու ինստիտուցիոնալ զարգացման գծով ղեկավար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: