Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այսօր ասել է, որ սիրիահայ երեխաների մեծ մասը դպրոց կհաճախի բնակության վայրին մոտ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Գայանե Սողոմոնյանն ասել է, որ սիրիահայերի կրթության հարցերը աշխատանքային փուլում են, եւ դպրոցներում ամեն ինչ կարվի ուսուցման ծրագրերը համապատասխանեցնելու եւ լեզվական բարդույթները հաղթահարելու ուղղությամբ:
“Քաղաքապետարանում ամեն օր կազմակերպվում է սիրիահայ ընտանիքների ընդունելություն: Կացարանի հարցը լուծած ընտանիքների երեխաների կրթությունը կկազմակերպվի բնակության վայրին մոտ գտնվող դպրոցներում եւ մանկապարտեզներում”,- ասել է նա:
Սողոմոնյանը նաեւ նշել է, որ Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում սիրիահայերի համար ըստ տարիքային խմբերի կազմակերպվում են արեւելահայերենի դասընթացներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: