«Ոսկե ծիրան»-ի ժյուրիի նախագահը կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնն է - Mediamax.am

792 դիտում

«Ոսկե ծիրան»-ի ժյուրիի նախագահը կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնն է


Ալեքսանդր Փեյնը
Ալեքսանդր Փեյնը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հրապարակվել է երեւանյան «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը։

Ժյուրիի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը, որի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի, այդ թվում` 4 անգամ «Լավագույն ֆիլմ» եւ 3 անգամ՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։

 

Փառատոնի շրջանակում կկայանա նրա հինգ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։

 

Ժյուրիի կազմում է ամերիկացի կինոգետ Փիթեր Սքարլեթը, ով եղել է Ֆրանսիական ֆիլմադարանի տնօրենը, «Թրայբեքա» հեղինակավոր կինոփառատոնի գործադիր տնօրենը եւ Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարը։

 

Ժյուրիի անդամներից Գրիգոր Պըլտյանը ժամանակակից արեւմտահայ գրականության ամենակարեւոր գործիչներից է։

 

Խայմե Մարտին Նոգերան 1988-2011թթ․ ղեկավարել է Բենալմադենայի կարճամետրաժ ֆիլմերի եւ ալտերնատիվ կինոյի միջազգային փառատոնը եւ հիմնադրել Մարբելայի կինոփառատոնը։

 

Փառատոնը տեղի կունենա հուլիսի 7-ից 14-ը։

 

«Ոսկե ծիրան»-ն այս տարի հատուկ անդրադարձ կկատարի Շառլ Ազնավուրի եւ Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին