«Թիվ 405» ընկերության «Սասունցի Դավիթ» նախագծի տնօրեն Գոհար Գասպարյանը «Կարմիր թելում» պատմել է պատկերապատման ստեղծման մասին` շեշտելով ազգային արժեքների եւ ազգային կրթության կարեւորությունը:
Նա նկատել է, որ ազգայինը սխալ ընկալելու, այն հետադիմականի հետ նույնացնելու օրինակները մեր կյանքում բազմաթիվ են:
«Եթե ազգային մշակույթ չունես, ոչ մեկին հետաքրքիր չես», - արձանագրել է Գոհար Գասպարյանը:
Զրույցի թեմաները
00:00 - ներածություն
01:00 – «Սասունցի Դավիթ»-ը ծնվեց «Հայկ եւ Բել»-ի ընթերցողների հորդորով
03:00 – Թումանյանին կոմիքսի վերածելը մի փոքր վախեցնող էր
04:00 – 2.5 տարի տեւած աշխատանքի առանձնահատկությունը
07:50 – նախագծի արժեքն ու աջակիցները
10:50 – Սասունցի Դավթի կերպարը եւ շապիկի ընտրությունը
13:05 – «կոմիքսը տարիք չի ճանաչում»
14:35 – «Սասունցի Դավիթը»՝ ուսումնա-օժանդակ նյութ դպրոցների համար
17:00 – կոմիքսների մասին կարծրատիպերի հաղթահարումը եւ «ոսկե միջին» գտնելը
18:55 – «Ներկիր եւ գտիր» ինտերակտիվ խաղը եւ սթիքերները
21:40 – հաջորդ պատկերապատումը՝ Մաշտոցի սխրանքի մասին
22:30 – իրական եւ կեղծ հերոսները
25:50 – նորագույն պատմության հերոսները իրապես բացահայտված չեն
28:35 – ազգայինը հետադիմականի հետ նույնացնելու փորձերը
31:15 – ձեւը եւ բովանդակությանը, անհատների ջանքերը
34:40 – երեխաների արձագանքը
35:35 – վերջաբան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: