«Հայաստան 2041» հիմնադրամը մեկնարկում է «Ուժեղ Սփյուռք» ծրագիրը - Mediamax.am

1155 դիտում

«Հայաստան 2041» հիմնադրամը մեկնարկում է «Ուժեղ Սփյուռք» ծրագիրը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: «Հայաստան 2041» հիմնադրամը մեկնարկում է նոր՝ «Ուժեղ Սփյուռք» ծրագիրը, որի նպատակն է հզորացնել աշխարհասփյուռ հայությանը եւ դրական ազդեցություն թողնել հայկական համայնքների վրա:

 

«Ուժեղ Սփյուռք» ծրագիրը կտրամադրի 10 դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը 10 000 ԱՄՆ դոլար, Սփյուռքում բնակվող հայերին եւ այն անհատներին ու խմբերին, որոնք ունեն գաղափարներ, թե ինչպես պահպանել եւ խթանել հայկական ժառանգությունն ու լեզուն եւ ստեղծարար լուծումներով ներգրավել երիտասարդությանը հայկական համայնքները հզորացնող նախաձեռնություններում: Ծրագիրը նաեւ խրախուսում է Սփյուռքի տարբեր հատվածների միջեւ համագործակցությունները:

 

Բոլոր հետաքրքրված անձինք, որոնք ունեն համահայկական նորարար եւ ստեղծագործ գաղափարներ, կարող են դիմել «Ուժեղ Սփյուռք» ծրագրի դրամաշնորհին: Առաջարկվող նախագծերը պետք է ուղղված լինեն հետեւյալ նպատակներին.

 

•    Պահպանել եւ խթանել հայկական ժառանգությունը

•    Աջակցել հայկական մշակույթի զարգացմանն ու տարածմանը

•    Խրախուսել հայոց լեզվի օգտագործումը

•    Ստեղծել մասնագիտական զարգացման եւ ձեռներեցության հնարավորություններ երիտասարդների համար

•    Ամրապնդել կապը Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ

•    Ստեղծել ծրագրեր, որոնք կհզորացնեն հայկական համայնքները

 

Դիմելու մանրամասները հասանելի են այս հղումով.

 

https://armenia2041.org/hy/galvanizing-diaspora-program/how-to-apply/

 

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թ. հունիսի 30-ն է, որից հետո ընտրված 20 մասնակից հնարավորություն կունենա սերտ համագործակցել 10 հաջողակ եւ ձեռքբերումներ ունեցող հայ մենտորների հետ, որոնք կլինեն մասնակիցների խորհրդատուները:

 

Յուրաքանչյուր մենտոր կաշխատի երկու հայտատուի հետ՝ օգնելով նրանց ավելի լավ մշակված ծրագիր առաջարկել եւ ստեղծել մրցունակ տեսանյութ՝ նախագծի ընտրության վերջին փուլի համար: Նախապես ձեւավորված հանձնաժողովը կառաջարկի, իսկ «Հայաստան 2041»-ի խորհուրդը կընտրի հաղթողներին, որոնցից յուրաքանչյուրը կստանա 10.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ իրագործելու ներկայացված ծրագիրը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին