Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ «նոտարական ծառայությունների դաշտում պետք է ավելանա մրցակցությունը եւ ձեւավորվեն նորմալ շուկայական գներ»։
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգից բխող միջոցառումների ցանկը։
Վարչապետի դիտարկմամբ, ընդունված որոշման դրույթների կիրառումը, ընդհանուր առմամբ, դրական ազդեցություն կունենա ծառայությունների որակի վրա։ Սակայն մտավախություն կա, որ զուգահեռաբար այդ ծառայությունները կարող են թանկանալ։
«Մենք չենք կարող հանգիստ նայել, թե ինչպես են նոտարները գները բարձրացնում։ Անհրաժեշտ է վերլուծություն իրականացնել, հասկանալ, թե ինչպիսին է ոլորտում առկա շահութաբերությունը, որովհետեւ կան նոտարներ, որոնք գերշահույթ են ստանում, իսկ կան նոտարներ, որոնք ծանրաբեռված չեն եւ որոնց աշխատանքի շահութաբերությունն այնքան էլ բարձր չէ»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: