Պատմության թանգարանում կվերաբացվի «Քրիստոնյա Հայաստան» մշտական ցուցադրությունը - Mediamax.am

734 դիտում

Պատմության թանգարանում կվերաբացվի «Քրիստոնյա Հայաստան» մշտական ցուցադրությունը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Սեպտեմբերի 8-ին Հայաստանի պատմության թանգարանում կվերաբացվի «Քրիստոնյա Հայաստան. 4-9-րդ դարեր» մշտական ցուցադրությունը։

Ներկայացվելու են թանգարանի հավաքածուներում պահվող հայ ճարտարապետության ամենայուրօրինակ հուշարձանների՝ Դվինի, Քասաղի, Զվարթնոցի քանդակազարդ նմուշները, վաղքրիստոնեության խորհրդանիշներ համարվող հավասարաթև և ծաղկած խաչերը, ինչպես նաև քառանիստ կոթողները, որոնք եզակի են տարածաշրջանի  համատեքստում և արևելաքրիստոնեական արվեստում։    

 

Ցուցադրության մեջ տեղ են գտել միջնադարի աշխարհիկ կյանքն ու կենցաղը ներկայացնող խեցեղեն և շքեղ ապակյա իրեր, ակտիվ առևտրական կապերի մասին վկայող դրամներ և բուլլաներ, երկրագործությունը ներկայացնող զարգացած ոռոգման համակարգեր և ժամանակի ամենամիստիկ արհեստներից մեկը՝ ալքիմիան, ներկայացնող նմուշներ։

 

Նույն օրը՝ մշտական ցուցադրությանը զուգահեռ, կբացվի «Գլուխգործոցներ միջնադարյան Հայաստանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում տեղ են գտել միջնադարյան Հայաստանի 11-16-րդ դդ. մշակույթի մի շարք ինքնատիպ դրսևորումներ՝ ներկայացված այդ ժամանակաշրջանի խաչքարային արվեստի նմուշներով (Հին Ջուղայի գերեզմանատան 16-րդ դ. խաչքարը), բարձրաքանդակներով, եկեղեցու քարե մանրակերտներով, փայտագործության և մետաղագործության գլուխգործոցներով (Մշո Սբ. Առաքելոց վանքի 1136 թ. փայտե դուռը, Հաղարծնի վանքից գտնված կաթսան)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին