Յուրգիս Բալտրուշայտիսի 150-ամյակին նվիրված փոստային բացիկ է թողարկվել - Mediamax.am

1713 դիտում

Յուրգիս Բալտրուշայտիսի 150-ամյակին նվիրված փոստային բացիկ է թողարկվել


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ «Հայփոստն» այսօրվանից շրջանառության մեջ է դրել Յուրգիս Բալտրուշայտիսի 150-ամյակին նվիրված 1 նամականիշով միակողմանի փոստային բացիկ:

Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է լիտվացի դիվանագետ, բանաստեղծ և թարգմանիչ Յուրգիս Բալտրուշայտիսը (1873-1944թթ.):

 

Բացիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը եւ Հայաստանում լիտվական համայնքի ղեկավար Օլգա Արզումանյանը:

 

1920-ական թվականներին Յուրգիս Բալտրուշայտիսը կատարել էր Ջուղայի հայկական խաչքարերի ուսումնասիրությանը, որոնք 1990-ական վերջին եւ 2000-ականների սկզբին ոչնչացվել են Ադրբեջանի կողմից: Խաչքարերից շատերի մասին այսօր կարող ենք պատկերացում կազմել միայն Բալտրուշայտիսի կողմից արված լուսանկարների շնորհիվ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին