2022թ. ընթացքում քննվել է ընտանեկան բռնությանը վերաբերող 960 վարույթ - Mediamax.am

1089 դիտում

2022թ. ընթացքում քննվել է ընտանեկան բռնությանը վերաբերող 960 վարույթ


Լուսանկարը` theconversation.com


Երեւան։ Մեդիամաքս։ 2022թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նշվածներից 122-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ  եւ 126 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 301 քրեական վարույթ կարճվել է, որից 150-ը` ռեաբիլիտացնող, իսկ 151-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով։

 

383 քրեական վարույթ փոխանցվել է 2023թ. հունվար ամիս:

 

Դատարան ուղարկված վարույթներից 9-ը եղել է սպանության դեպքերի առթիվ:

 

Դատարան ուղարկված վարույթներով 125 մեղադրյալներից 108-ը հանդիսացել են ամուսիններ, 4-ը՝ տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 8-ը՝ զավակ կամ թոռ:

 

125 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին