Փաշինյանին ներկայացվել է քրեակատարողական նոր հիմնարկի նախագիծը - Mediamax.am

1376 դիտում

Փաշինյանին ներկայացվել է քրեակատարողական նոր հիմնարկի նախագիծը



Երեւան։ Մեդիամաքս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած դատաիրավական ոլորտի բարեփոխումների խորհրդակցության ժամանակ քննարկվել է քրեակատարողական նոր հիմնարկի կառուցման նախագիծը:

Կառավարությունից հայտնում են, որ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը եւ փոխնախարար Արփինե Սարգսյանը մանրամասներ են ներկայացրել առաջարկվող մոդելի վերաբերյալ եւ նշել, որ այն մշակվել է միջազգային առաջադեմ փորձի եւ չափանիշների ուսումնասիրության հիման վրա՝ մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունից ելնելով:

 

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել առաջարկվող կառուցվածքային լուծումներին, աշխատանքային, շենքային ու կենցաղային պայմաններին, նախագծի ֆինանսական գնահատականին։                                                                                          

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին