«Սուրճ-սէր-թանգարան». Ջիվանու առաջին բեմելն ու «Նալբանդ» գաղտնի սրճարանը - Mediamax.am

exclusive
2310 դիտում

«Սուրճ-սէր-թանգարան». Ջիվանու առաջին բեմելն ու «Նալբանդ» գաղտնի սրճարանը


Լուսանկարը` Մեդիամաքս

Անի Եղիազարյանը
Անի Եղիազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արուս Ոսկանյանի բաժակը
Արուս Ոսկանյանի բաժակը

Լուսանկարը` Մեդիամաքս

աշուղ Ջիվանու կնոջ՝ Աշխեն Լեւոնյանի տանը կազմակերպված սրճախմության արարողությունը
աշուղ Ջիվանու կնոջ՝ Աշխեն Լեւոնյանի տանը կազմակերպված սրճախմության արարողությունը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ասլամազյան քույրերի թանգարանում պահվող բաժակաները
Ասլամազյան քույրերի թանգարանում պահվող բաժակաները

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավետիք Իսահակյանի բաժակը
Ավետիք Իսահակյանի բաժակը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկական արտադրության սպասք
Հայկական արտադրության սպասք

Լուսանկարը` Մեդիամաքս

Կոմիտասի բաժակը
Կոմիտասի բաժակը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նիկոլ Աղբալյանի եւ Լեւոն Շանթի բաժակները
Նիկոլ Աղբալյանի եւ Լեւոն Շանթի բաժակները

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւ Սարոյանը
Տաթեւ Սարոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւ Սարոյանը
Տաթեւ Սարոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայերենն աշխարհի այն քիչ լեզուներից է, որն ունի հատուկ «սեւ ըմպելիքի» համար ստեղծված նոր բառ՝ «սուրճ»։ Այլ լեզուներ փոխառել են սուրճի հայրենիք Կաֆֆայի անվան որեւէ տարբերակ՝ կաֆե, ղահվե, քահուա…

Լուսանկարը` Մեդիամաքս

17-րդ դարում Երեւանի բերդի տարածքում երկու սրճարան է եղել. ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենն է վկայում։ Այդ շրջանում հայ վաճառականները սուրճը հասցնում էին Եվրոպա ու մի շարք քաղաքներում՝ Փարիզում, Պրահայում, Լոնդոնում, Վիեննայում առաջին սրճարանները բացում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրճն ամենատարածված ու եկամտաբեր ըմպելիքներից մեկը լինելուց բացի նաեւ նոր մշակույթ էր ձեւավորում։ Այդ մշակույթի հայկական հետագիծն ուսումնասիրելու համար Հովհաննես Թումանյանի թանգարանը 2021-ի ամռանը սկսեց «Սուրճ-սէր-թանգարան» նախագիծը։

10 ամիս թանգարանում հանդիպում-զրույցների ժամանակ տարբեր մասնագիտությունների մարդիկ խոսում էին սուրճի պատմության, օգտագործման եղանակների, արվեստի ճյուղերում սուրճի թեմայի դրսեւորման ու հայ մեծերի կենցաղում ըմպելիքի դերի մասին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախագծի կարեւոր բաղադրիչներից մեկը Հովհաննես Թումանյանի թանգարանում բացված ցուցահանդեսն է։ Այն բացառիկ է, քանի որ ընդգրկում է հայաստանյան 32 թանգարանների եւ անհատ հավաքորդների՝ սուրճին առնչվող ցուցանմուշներ։

 

Ասլամազյան քույրերի թանգարանում պահվող բաժակաները Ասլամազյան քույրերի թանգարանում պահվող բաժակաները

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այստեղ ներկայացված է Ասլամազյան քուրերի թանգարանից բերված սուրճի բաժակների հավաքածուն։ Բաժակներից մեկը՝ կանաչը, թանգարանում կորսված էին համարում։ Ցուցահանդեսին նախապատրաստվելիս՝ երբ հասանք Արա Սարգսյանի թանգարան, պարզվեց, որ այդ բաժակը Երանուհի Ասլամազյանը նվիրել էր Արա Սարգսյանին, եւ հիմա պահվում է նրա թանգարանում։ Որոշեցինք կազմակերպել նրանց հանդիպումը մեր թանգարանում»,-ասում է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը։

Ավետիք Իսահակյանի բաժակը Ավետիք Իսահակյանի բաժակը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամենայն հայոց բանաստեղծի հարկի տակ են մեկտեղվել նաեւ Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Սեւակի, Շիրազի, Իսահակյանի սուրճի սպասքը, Նիկոլ Աղբալյանի ու Լեւոն Շանթի «անոյշ ըլլայ» մակագրությամբ բաժակները՝ նվեր նրանց աշակերտներից, դերասանուհի Արուս Ոսկանյանի՝ կաթով սուրճի համար նախատեսված բաժակը՝ նվիրված «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակին ու էպոսի պատկերներով նկարազարդված։

Արուս Ոսկանյանի բաժակը Արուս Ոսկանյանի բաժակը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կ Վ» սկզբնատառերով արծաթե բաժակը Կոմիտաս վարդապետինն է, որը սիրում էր սուրճ ու թեյ պատրաստել իր եւ հյուրերի համար։

Կոմիտասի բաժակը Կոմիտասի բաժակը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դրա կողքին Ցեղասպանություն «տեսած» բաժակն է։ Սոլոզ գյուղի բնակչուհին ջարդերի ժամանակ այն իր հետ տարել է Բուլղարիա, հետո ընտանիքը վերադարձել է Հայաստան ու բաժակը հանձնել Հայոց Ցեղասպանության թանգարան։

Հայկական արտադրության սպասք Հայկական արտադրության սպասք

Լուսանկարը` Մեդիամաքս

Հարեւանությամբ ներկայացված է սուրճի համեմատաբար ավելի «երիտասարդ» սպասքը՝ Երեւանի ճենապակու գործարանի արտադրանքը։ 1940-ականներին, երբ հայրենադարձները եկան Հայաստան՝ իրենց հետ բերելով սրճախմության ավանդույթը, տեղի գործարանները սկսեցին սուրճի սպասք արտադրել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Թեեւ սուրճը հայրենադարձների շնորհիվ դարձավ մասսայական, բայց մինչ այդ սրճարանային մշակույթն արդեն մտել էր հայ իրականություն։ 1890-ականներին Երեւանում 23, Գյումրիում 26 սրճարան կար։

Նիկոլ Աղբալյանի եւ Լեւոն Շանթի բաժակները Նիկոլ Աղբալյանի եւ Լեւոն Շանթի բաժակները

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գյումրիում սրճարանները կոչվում էին «աշուղական»։ Ելույթ էին ունենում ժամանակի հայտնի աշուղներն ու երաժիշտները։ 18-ամյա աշուղ Ջիվանու առաջին բեմելը եղել է Շարա Տալյանի ընտանիքին պատկանող Տալոյենց սրճարանում։ Վայելողները հիմնականում տարբեր համքարությունների վարպետներն էին։

Տաթեւ Սարոյանը Տաթեւ Սարոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինչեւ անգամ երիտասարդը գլխավոր վարպետի հետ նույն սրճարանում զուգահեռ սեղանի շուրջ նստելու իրավունք չուներ»,-ասում է թանգարանագետ Տաթեւ Սարոյանը, որն ուսումնասիրում է «Սուրճի մշակույթը հայ իրականության մեջ» գիտական թեման։

աշուղ Ջիվանու կնոջ՝ Աշխեն Լեւոնյանի տանը կազմակերպված սրճախմության արարողությունը աշուղ Ջիվանու կնոջ՝ Աշխեն Լեւոնյանի տանը կազմակերպված սրճախմության արարողությունը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քանի որ սրճարանները համարվում էին ազատամիտ մարդկանց միջավայր, 17-18-րդ դարերում որոշ երկրներում նույնիսկ արգելվեց դրանց գործունեությունը։ Օրինակ, երբ այդ արգելքը հասավ Պրուսիա, «Ցիմերման» սրճարանի տերն այդ սրճարանում իր ստեղծագործությունները կատարող Բախին խնդրեց սուրճը գովազդող մի գործ գրել։ Այդպես ծնվեց «Սուրճի կանտատը»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում սրճարանների դեմ պայքար չկար, բայց պահպանողական Գյումրիում, օրինակ, կանանց մուտքն արգելվում էր։ Երեւանն այդ իմաստով ավելի առաջադեմ էր։

 

«Կանանց մուտքը սրճարան սկսվեց Երեւանից։ Մտավորական խավը հավաքվում էր սրճարաններում։ Այդ միջավայրում իրենց մտքերն արտահայտելու հնարավորություն ունեին նաեւ կանայք. տղամարդկանց հետ մի բաժակ սուրճ խմելն ու զրուցելը նրանց համար խորթ չէր։

 

Գյումրիում տղամարդկանց համար սրճարանն ավելի պահպանողական միջավայր էր։ Բայց կանայք նույնպես զերծ չէին մնում սուրճ խմելու մշակույթից։ Օրինակ, ունենք նկար աշուղ Ջիվանու կնոջ՝ Աշխեն Լեւոնյանի սրճախմության արարողությունից, թե ինչպես է գյումրեցի հարսների հետ տան պայմաններում սուրճ խմում։ Բայց այդ մշակույթը հատուկենտ ընտանիքներին էր բնորոշ, որովհետեւ շատ տարածված չէր»,-ասում է Տաթեւ Սարոյանը։

Տաթեւ Սարոյանը Տաթեւ Սարոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանում ցուցադրված է արդեն գոյություն չունեցող երեւանյան «Վահագն» սրճարանի բարձրաքանդակներից մեկը։ Սրճարանի փակվելուց հետո դրա մի հատվածը գողացվել է, մյուս մասը քանդակի հեղինակ Վան Խաչատուրի արվեստանոց է տեղափոխվել։

 

«Չարենցի, Բակունցի զրույցների մեջ հիշատակվում է «Նալբանդ» սրճարանը, որի գտնվելու վայրի հստակեցման աշխատանքները դեռ հետազոտական փուլում են։ Ենթադրում եմ, որ դա գաղտնի հավաքատեղի է եղել, քանի որ միայն իրենց նեղ շրջանակի զրույցների ժամանակ է հիշատակվում։ Հետո մոռացվել կամ հատուկ դադարեցրել են այդ սրճարանի մասին հիշատակումները, հատկապես՝ 1930-ականներից հետո»,- ասում է Անի Եղիազարյանը։

Անի Եղիազարյանը Անի Եղիազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցադրությունն ընդգրկում է նաեւ ժամանակակից արվեստի թեմատիկ քանդակներ եւ նկարներ, սրճաղացներ, սուրճ բովելու սարքեր, այդ թվում՝ հայ վարպետների ձեռքի աշխատանքները։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետաքրքիր մի հատված հատկացված է ճաշացանկերին։ Երբ նշանավոր գործիչների ու մտավորականների պատվին ճաշկերույթ էր կազմակերպվում, հատուկ մենյու էր կազմվում՝ ներառելով նաեւ սուրճը։ Ալեքսանդր Խատիսյանի պատվին տրված հացկերույթին, օրինակ, սեւանյան սուրճ էր մատուցվում, Խրիմյան Հայրիկին արաբահայոց սուրճ էին հյուրասիրում, Ղազարոս Աղայանի մենյույում սուրճը կոնյակով էր եւ «թունդ բանակռիվ» անվանումով։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սուրճ-սէր-թանգարան»-ի հեղինակներն ասում են, որ նախագծի հաջողության գրավականներից մեկը թեմայի թվացյալ հասանելիությունն է։

 

«Մարդիկ նախ ընկալում են առաջին շերտը՝ սուրճ է, թեթեւ է։ Բայց դա մեզ հնարավորություն է տալիս հանրությանը գրավելուց հետո խոսել մյուս կարեւոր շերտերի մասին, որոնց մասին չի խոսվել կամ բացահայտված չի եղել։ Դա գիտելիք է, որը կորսվել է, եւ մենք՝ որպես ժառանգորդ, այսօր դրա կրողը չենք, օրինակ՝ սրճաղացները, որ մեր հայ վարպետների ձեռքի աշխատանքն է։ Դա մի ամբողջ մշակութային շերտ է, որը մենք երբեւէ չենք արժեւորել, ինչը շատ լավ արել է մեր հարեւան պետությունը։ Սրանք են այն կարեւոր շեշտադրումները, որ մենք այս ծրագրի շրջանակում պիտի անենք՝ թեթեւ նյութի շղարշի տակ կարեւոր տեղեկություններ փոխանցել»,- ասում է Թումանյանի թանգարանի տնօրենը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սուրճ-սէր-թանգարան» նախագիծը շարունակվում է։  Անի Եղիազարյանն ասում է՝ հետազոտական մեծ աշխատանքը, որ կատարել է Տաթեւ Սարոյանը, շատ կարեւոր է կարծրատիպեր կոտրելու, սուրճի հայկական հետքն ամրագրելու համար։ Այդ նպատակով նախատեսում են գիտական հանրամատչելի պատկերագիրք հրատարակել՝ ներառելով ցուցադրված եւ թանգարանների ֆոնդերում պահվող ցուցանմուշները։ Ցուցադրությունն ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելու համար ցանկանում են այն վիրտուալ դարձնել։ Ուրբաթ երեկոները թանգարանում շարունակվելու են թեմատիկ հանդիպումները։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին