Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոնի» «BA.2» ենթատարբերակը - Mediamax.am

1742 դիտում

Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոնի» «BA.2» ենթատարբերակը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը:

«Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի` ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի եւ Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ իրականացրած սեքվենավորման (ՊՇՌ դրական նմուշների) արդյունքները ցույց են տվել, որ ներկայում Հայաստանում շրջանառում է նաեւ COVID-19 «Օմիկրոն» շտամը, այդ թվում դրա «BA.2» ենթատարբերակը։

 

Գիտնականների կարծիքով`«BA.2»-ն ավելի վարակիչ է, քան նախորդ ենթատարբերակը, եւ համաձայն մի շարք հետազոտությունների՝ կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին