Սիրահարների այգուց գողացել են Գեւորգ Էմինի արձանի կատվին - Mediamax.am

exclusive
2160 դիտում

Սիրահարների այգուց գողացել են Գեւորգ Էմինի արձանի կատվին


Լուսանկարը` Andrea Kirkby


Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 14-ի գիշերը գողացել են Երեւանի Սիրահարների այգում տեղադրված բանաստեղծ Գեւորգ Էմինի արձանի կատվին:

Մեդիամաքսը Սիրահարների այգու կառավարիչ Լեւոն Մայիլյանից տեղեկացել է, որ  արձանի կատվին գողանալու փաստն արձանագրել են այգում տեղադրված տեսախցիկները:

 

«Հունվարի 14-ի առավոտյան ոստիկանները տեղում են եղել: Տեսախցիկների ձայնագրությունը փոխանցվել է ոստիկանություն, հետաքննություն է ընթանում»,- ասել է այգու կառավարիչը:

 

Լեւոն Մայիլյանը հավելել է, որ կախված հետաքննության արդյունքներից՝ այգու ղեկավարությունը կորոշի արձանի վերականգնման հետ կապված հետագա քայլերը:

 

Գեւորգ Էմինի արձանն այգում տեղադրվել է 2010 թվականին: Հեղինակն է Աշոտ Արամյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին