ԵՄ-ն ու ԱՀԿ-ն Հայաստանին 10 000 թեստ են տրամադրել - Mediamax.am

2468 դիտում

ԵՄ-ն ու ԱՀԿ-ն Հայաստանին 10 000 թեստ են տրամադրել


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական միությունը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին տրամադրել են 100 թթվածնի խտացուցիչ, 20 էլեկտրասրտագրության սարք եւ COVID-19-ի ախտորոշման 10 000 ՊՇՌ թեստ:

Հայաստանում ԵՄ պատվիրակությունից հայտնում են, որ թեստերն ու սարքավորումները փոխանցվել են Առողջապահության նախարարությանը՝ COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ տրամադրվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում:

 

Նախարարությանը փոխանցված թեստերն ու սարքավորումները կտրամադրվեն ազգային լաբորատորիային եւ առողջապահական հաստատություններին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին