Լեհաստանը ինքնաթիռներ չի ընդունի Հայաստանից - Mediamax.am

2980 դիտում

Լեհաստանը ինքնաթիռներ չի ընդունի Հայաստանից


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը ընդգրկված է 46 երկրների ցուցակում, որոնց հետ Լեհաստանն արգելում է թռիչքները՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով լեհական PAP գործակալությանը, նոր որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 2-ից:

 

Ցուցակում ընդգրկված են նաև Բրազիլիան, Իսրայելը, Հնդկաստանը, Իսպանիան, Ղազախստանը, Ոումինիան, ԱՄՆ-ն եւ մի շարք այլ երկրներ:

 

Ցուցակից հանվել է նախկինում դրանում ընդգրկված Ռուսաստանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին