«Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարում գույքագրման աշխատանքներ է սկսել - Mediamax.am

2980 դիտում

«Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարում գույքագրման աշխատանքներ է սկսել


Լուսանկարը` Lydian Armenia


Երեւան: Մեդիամաքս: «Լիդիան Արմենիա»-ն հայտնել է, որ այսօր ընկերության համապատասխան հանձնաժողովը սկսել է Ամուլսարի տարածքում գույքագրման աշխատանքները:

«Գույքագրման աշխատանքների հենց սկզբից հանձնաժողովը արձանագրել է տարածքում թե՛ ենթադրյալ գողությունների նշաններ, թե՛ վանդալիզմի ակնհայտ դեպքեր։ Ամուլսարի տարածքում առկա է «Լիդիանին» պատկանող մի քանի հարյուր միլիոն դոլարի գույք, ներառյալ մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ շինանյութեր, չավարտված շինարարությամբ տարբեր հանգույցներ, որոնք առերեւույթ ենթարկվել են թալանի եւ վանդալիզմի»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությում։  

 

Գույքագրման ընթացիկ արդյունքների հիման վրա ընկերությունը հաղորդում կներկայացնի իրավապահ մարմիններին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին