Արսեն Թորոսյան. «Պայթունավտանգ իրավիճակ չունենք» - Mediamax.am

2615 դիտում

Արսեն Թորոսյան. «Պայթունավտանգ իրավիճակ չունենք»


Լուսանկարը` ՀՀ առողջապահության նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասել է, որ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող բոլոր քաղաքացիները Հայաստանում ստանում են պատշաճ բուժօգնություն:

Նախարարի խոսքով՝ կառավարության ջանքերը ողջամիտ եւ տեղին են:

 

«Մենք, առնվազն, պայթունավտանգ իրավիճակ չունենք: Բոլոր կանխատեսումներով մենք հիմա պիտի ունենայինք 30 հազարից ավելի դեպք, բայց ունենք շուրջ 27 հազար: Այսինքն, ինչ-որ չափով կարողանում ենք զսպել տարածումը եւ, կարծես թե, հունիսի կեսերից սկսած ուղիղ գծի վրա ենք»,- լրագրողների հետ զրույցում նշել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին