ՀՀ քաղաքացիների 53%-ը դրական է վերաբերվում Եվրոպական միությանը - Mediamax.am

3145 դիտում

ՀՀ քաղաքացիների 53%-ը դրական է վերաբերվում Եվրոպական միությանը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանցիների 53%-ը դրական կարծիք ունի Եվրոպական միության (ԵՄ) մասին, ինչը 9%-ով ավելին է, քան 2016թ-ին (44%), իսկ բացասական կարծիք ունի ընդամենը 9%-ը:

Այս մասին ասված է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «EU NEIGHBOURS east» ծրագիրի Արեւելյան գործընկերության (ԱլԳ) 6 երկրներում անցկացված հանրային կարծիքի հերթական՝ 2020թ. ուսումնասիրության զեկույցում:

 

Հետազոտությունն անց է կացվել 2020թ. փետրվար-մարտ ամիսներին (մինչև COVID-19 ճգնաժամը) եւ հիմնված է յուրաքանչյուր երկրի համար 1000 անձից բաղկացած ներկայացուցչական ընտրանքի շրջանակում իրականացված դեմ առ դեմ հարցազրույցների վրա:

 

Հարցման արդյունքների համաձայն, հայաստանցի մասնակիցների 86%-ը (10%-ով ավելի, քան 2016-ին) Եվրոպական միության հետ հարաբերությունները դրական է գնահատում, ինչն էապես գերազանցում է ԱլԳ տարածաշրջանային միջին ցուցանիշը (70%):

 

ԵՄ-ին վստահում է հարցվածների 60%-ը, մինչդեռ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)՝ միայն 51%-ը:

 

Հայաստանցիների 65%-ն իրազեկված է ԵՄ-ի կողմից երկրին ցուցաբերվող ֆինանսական աջակցության մասին, իսկ այդ աջակցությանն իրազեկ քաղաքացիների 80%-ն այն արդյունավետ է համարում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին