Պարետը չի բացառել սահմանափակումների մեղմման վերանայումը - Mediamax.am

4858 դիտում

Պարետը չի բացառել սահմանափակումների մեղմման վերանայումը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն այսօր կառավարության նիստում ասել է, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճը չի փոխում սահմանափակումների մեղմման ծրագրերը։

«Վարակվածների շրջանակը, ընդհանուր առմամբ, հստակ է, բայց վարակի տարածման զարգացումից կախված՝ մեր որոշումները կարող են փոփոխվել։ Մոտակա օրերին արձանագրվող դեպքերը, նաեւ վարակվածների շրջանակը թույլ կտա վերջնական որոշում կայացնել»,- ասել է Տիգրան Ավինյանն ու հավելել, որ մայիսի 4-ից տնտեսական գործունեության էական ոլորտներ բացվելու են՝ պարտադիր կանոնների պահպանմամբ։ 

 

Շարունակելու է փակ մնալ կրթական համակարգը, սահմանափակումներ են գործելու մշակույթի, զվարճությունների եւ մի քանի այլ ոլորտներում։ Պարետը նշել է, որ մշակող արդյունաբերության ոլորտը վերագործարկվելու է, վերաբացվելու են որոշ տեսակի խանութներ։ 

 

«Եթե տեսնենք, որ մեղմացումների քաղաքականությունը վտանգավոր հետեւանքներ է առաջացնում եւ մտավախություն ունենանք, որ առողջապահական համակարգը կարող է չհասցնել սպասարկել հիվանդներին, կարող ենք ամենակոշտ ռեժիմին վերադառնալ։ Կարեւոր է, որ հաստատված կանոնները խստորեն պահպանվեն տնտեսվարողների կողմից»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին