Երեւան: Մեդիամաքս: Միգրացիոն պետական ծառայությունը 2012թ. նախատեսում է «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու ճանապարհով ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգ սահմանել:
Այդ մասին ասել է ծառայության պետ Գագիկ Եգանյանը` ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստում:
Ըստ Գագիկ Եգանյանի` ծառայությունը կիրականացնի նաեւ oտարերկրյա պետություններից վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման նպատակով նրանց սոցիալական կարիքների գնահատում եւ համապատասխան առաջարկներ կներկայացնի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: