Ամերիկյան համալսարանի նոր նախագահը Կարին Մարկիդեսն է - Mediamax.am

3996 դիտում

Ամերիկյան համալսարանի նոր նախագահը Կարին Մարկիդեսն է


Լուսանկարը` http://www.sou.gov.se


Երեւան: Մեդիամաքս: 2019 թվականի հուլիսին Կարին Մարկիդեսը կստանձնի Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահի պաշտոնը:

Ներկայիս նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, որը ՀԱՀ հիմնադիրներից է, կշարունակի մնալ համալսարանի Հոգաբարձուների խորհրդի անդամ:

 

1951 թվականին ծնված Կարին Մարկիդեսը շվեդ պրոֆեսոր է, քիմիկոս: 2006-2015 թթ. նա եղել է Չալմերսի տեխնոլոգիական համալսարանի նախագահ եւ գործադիր տնօրեն: Նա Շվեդիայի Գիտությունների Թագավորական ակադեմիայի եւ Ինժեներական գիտությունների Թագավորական ակադեմիայի անդամ է:

 

Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահի պաշտոնին հավակնում էր 60 թեկնածու:

 

«Հայաստանի դիրքը՝ Արեւմուտքի եւ Արեւելքի հատման կետում, կարող է առավելություն լինել, եթե հարեւան երկրների պայծառ ուղեղները Հայաստանն ընկալեն որպես մի վայր, որտեղ միմյանց են կապվում մշակույթներն ու մտքերը», - ասել է Կարին Մարկիդեսը:

 

Նրա կարծիքով, Հայաստանի Ամերիկյան համալսարանը պետք է առավել ազդեցիկ դեր խաղա երկրի վերափոխման գործում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին