Կարտյե-Բրեսոնի տեսած Հայաստանը - Mediamax.am

exclusive
16646 դիտում

Կարտյե-Բրեսոնի տեսած Հայաստանը


Լուսանկարը` Անրի Կարտյե-Բրեսոն

Լուսանկարը` Անրի Կարտյե-Բրեսոն

Լենինի անվան գրադարանը Մոսկվայում
Լենինի անվան գրադարանը Մոսկվայում

Լուսանկարը` Անրի Կարտյե-Բրեսոն

Լուսանկարը` Անրի Կարտյե-Բրեսոն

Լուսանկարը` Անրի Կարտյե-Բրեսոն

Լուսանկարը` Անրի Կարտյե-Բրեսոն

Լուսանկարը` Անրի Կարտյե-Բրեսոն


Ֆոտոլրագրության հայր համարվող ֆրանսիացի լուսանկարիչ Անրի Կարտյե-Բրեսոնը (1908-2004թթ.) Խորհրդային Միություն այցելել է երկու անգամ: 

 

Նրա առաջին այցը 1954 թվականին էր, երբ նա լուսանկարեց հիմնականում Մոսկվայում, եղավ նաեւ Ուզբեկստանում: Նա առաջին արտասահմանցի լուսանկարիչն էր, որը եկել էր ԽՍՀՄ Ստալինի մահից հետո:

 

Լենինի անվան գրադարանը Մոսկվայում Լենինի անվան գրադարանը Մոսկվայում

Լուսանկարը` Անրի Կարտյե-Բրեսոն

 

Երկրորդ անգամ նա Խորհրդային Միություն եկավ գրեթե 20 տարի անց, 1972-ին, երբ արդեն 64 տարեկան էր: Այս անգամ նա այցելեց Մոսկվա, Լենինգրադ, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքմենստան, Ղրղզստան եւ Ուզբեկստան:

 

Անրի Կարտյե-Բրեսոնին է պատկանում հայկական կոնյակագործության լեգենդար վարպետ Մարգար Սեդրակյանի այս դիմանկարը:

 

Լուսանկարը` Անրի Կարտյե-Բրեսոն

 

Այս նկարը եւս արված է Երեւանի կոնյակի գործարանում՝ կանայք պատրաստում են կոնյակի տուփերը:

 

Լուսանկարը` Անրի Կարտյե-Բրեսոն

 

Իսկ այս նկարը համարվում է Անրի Կարտյե-Բրեսոնի գլուխգործոցներից մեկը: Այն կոչվում է «Հյուրերը Սեւանա լճում»: 

 

Լուսանկարը` Անրի Կարտյե-Բրեսոն

 

Նկարում պատկերված փոքրիկ աղջիկը պետք է հիմա մոտ 50 տարեկան լինի: Հետաքրքիր է, արդյո՞ք նա գիտի, որ պատկերված է մեծ վարպետի լուսանկարում:

 

Այս նկարը եւս արված է Հայաստանում եւ կոչվում է «Թանգարանի պահակը»: Ցավոք, դժվար է կռահել, թե որ թանգարանում է այն արել Կարտյե-Բրեսոնը:

 

Լուսանկարը` Անրի Կարտյե-Բրեսոն

 

Սա արդեն Վրաստանն է: Ալավերդու վանքային համալիրն է՝ Կախեթի մարզի Ախմետայի շրջանում։ Լուսանկարը կոչվում է «Սուրբ Գեորգիի օրը»:

 

Լուսանկարը` Անրի Կարտյե-Բրեսոն

 

Այս նկարն էլ նույն շարքից է՝ մարդիկ նշում են Սուրբ Գեորգիի օրը Ալավերդու վանքի տարածքում:

 

Լուսանկարը` Անրի Կարտյե-Բրեսոն

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին