Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը հոկտեմբերին - Mediamax.am

exclusive
2337 դիտում

Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը հոկտեմբերին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների պաշտոնակատարների լուսաբանման ծավալը՝ 2018թ. հոկտեմբեր  ամսվա արդյունքներով:

 

Հոկտեմբերի սկզբին պաշտոններից ազատվեցին ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ներկայացնող նախարարները, եւ հոկտեմբերի ընթացքում նշանակվեցին նոր նախարարներ: MaxMonitor համակարգը դադարել է հետեւել պաշտոնանկ նախարարներին եւ սկսել է հետեւել նորանշանակ նախարարների մասին հրապարակումներին նրանց նշանակման օրվանից ի վեր:

 

Հոկտեմբերի 16-ից կառավարության բոլոր անդամները համարվում են ժամանակավոր պաշտոնակատարներ:

 

130 լրատվական կայքերի հոկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն է՝

 

1. ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյան ՝  1542 հիշատակում:

 

2. ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյան ՝ 1443 հիշատակում:

 

3. ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյան՝ 1369 հիշատակում:

 

Ամենաքիչ հիշատակված նախարարների եռյակն է.

 

1. ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյան՝ 204 հիշատակում:

 

2. ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյան ՝ 188 հիշատակում:

 

3. ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյան ՝ 77 հիշատակում:

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

 

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. հոկտեմբերին:

 

 

Նախարար

Դրական 

Չեզոք

Բացասական

Զոհրաբ Մնացականյան

353

82

0

Արտակ Զեյնալյան

172

255

3

Արարատ Միրզոյան

59

327

5

Դավիթ Տոնոյան

218

70

2

Տիգրան Ավինյան

92

164

15

Արսեն Թորոսյան

110

92

59

Արայիկ Հարությունյան

139

111

2

Արթուր Վանեցյան

55

158

29

Ֆելիքս Ցոլակյան

93

99

11

Հակոբ Արշակյան

137

38

15

Վալերի Օսիպյան

61

83

13

Սուրեն Պապիկյան

100

41

0

Մհեր Գրիգորյան

104

12

1

Մանե Թանդիլյան

89

14

7

Գարեգին Բաղրամյան

53

45

7

Լիլիթ Մակունց

58

16

2

Տիգրան Խաչատրյան

54

19

1

Գաբրիել Ղազարյան

49

22

0

Ատոմ Ջանջուղազյան

26

35

3

Մխիթար Հայրապետյան

37

21

0

Գեղամ Գեւորգյան

44

11

1

Էրիկ Գրիգորյան

19

2

1

 

Ինչպես եւ նախորդող ամիսներին, հոկտեմբերին ամենաշատ բացասական հրապարակումներ ունեցող նախարարը Արսեն Թորոսյանն է: Հրապարակումների մեծ մասը վերաբերում է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի շուրջ ծավալված իրադարձություններին:

 

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին