ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը Ժնեւում կմասնակցի «Համաշխարհային հեռահաղորդակցություն 2011» ֆորումին - Mediamax.am

5504 դիտում

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը Ժնեւում կմասնակցի «Համաշխարհային հեռահաղորդակցություն 2011» ֆորումին


ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 25-27-ը Ժնեւում (Շվեյցարիա) տեղի կունենա Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից կազմակերպված «Համաշխարհային հեռահաղորդակցություն 2011» (ITU Telecom World 2011) միջոցառումը, որին կմասնակցի նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունում, միջոցառման շրջանակներում Մանուկ Վարդանյանը հանդիպումներ կունենա ITU գլխավոր քարտուղար Համադուն Տուրեի եւ ITU զարգացման բյուրոյի տնօրեն Բրահիմ Սանույի:

 

«Համաշխարհային հեռահաղորդակցություն 2011» շրջանակներում կլինեն քննարկումներ համացանցի ապագայի, տվյալների ազատ եւ անվտանգ փոխանցման, շարժական լայնաշերտ կապի ապահովման, նոր տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ: Անդրադարձ կլինի նաեւ  հաջողված հանրային եւ մասնավոր սեկտորի համագործակցության մոդելների ուսումնասիրությանը:

 

Կկազմակերպվի նաեւ հաղորդակցական տեխնոլոգիաների եւ դրանց կիրառման թեմայով տեխնիկական ցուցահանդես, որի ընթացքում առանձին տաղավարներում կցուցադրվեն մի շարք ընկերությունների թվային եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ ու գործիքներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին