Անձնագրային բաժիններում ընդմիջման ժամը փոխվել է - Mediamax.am

7314 դիտում

Անձնագրային բաժիններում ընդմիջման ժամը փոխվել է


Լուսանկարը` ՀՀ ոստիկանություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ անձնագրային եւ վիզաների վարչությունում, ինչպես նաեւ բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում հունիսի 14-ից ընդմիջման ժամ է սահմանվել 14.00-ից 15.00-ը:

«Հանձնարարությունը պայմանավորված է նրանով, որ գրեթե բոլոր հիմնարկներում աշխատակիցների ընդմիջումը կազմակերպվում է 13.00-ից 14.00-ը, որը համընկնում էր անձնագրային ծառայությունների ընդմիջման ժամերի հետ, ինչը եւ խոչընդոտ էր հանդիսանում իրենց ազատ ժամանակը տրամադրել անձնագրային հարցերը կարգավորելու համար», - ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին