«Լիդիան»-ի նոր նախագահը Ժոաո Կարելլիոն է - Mediamax.am

2399 դիտում

«Լիդիան»-ի նոր նախագահը Ժոաո Կարելլիոն է


Լուսանկարը` https://www.larepublica.co


Երեւան: Մեդիամաքս: «Լիդիան Ինթերնեյշնլը» տեղեկացնում է, որ ընկերության տնօրենների խորհուրդը «Լիդիան Ինթերնեյշնլի» նոր նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն է նշանակել Ժոաո Կարելլիոյին:

Նա այս պաշտոնում կփոխարինի Հովարդ Սթիվենսոնին:

 

«Մենք շնորհակալություն ենք հայտնում պարոն Սթիվենսոնին վերջին 4 տարիների ընթացքում «Լիդիան»-ին մատուցած իր ծառայությունների եւ ներդրած ավանդի համար, որոնք հասցրեցին Ամուլսարի ծրագիրը շինարարության ավարտական փուլ: Մենք ողջունում ենք պարոն Կարելլիոյին «Լիդիան»-ում: Նա բերում է զգալի փորձառություն, ինչը կարեւոր կլինի Ամուլսարի ծրագրի շինարարության ավարտի եւ հետագա առաջընթացի համար»,- ասել է տնօրենների խորհրդի նախագահ Գորդոն Ուայլին:

 

Ժոաո Կարելլիոն ունի ավելի քան 30  տարվա փորձառություն հանքարդյունաբերության եւ ռեսուրսների կառավարման ոլորտներում՝ տարբեր երկրներում: Ներկայում նա է TMAS Resources Inc. եւ Lucky Minerals Inc. ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ: Նրա աշխատանքային գործունեությունն ընդգրկում է հանքարդյունաբերական ծրագրերում ղեկավար պաշտոններ Լատինական Ամերիկայում, Եվրոպայում եւ այլուր: 

 

Ժոաո Կարելլիոն 2012-2014 թթ. եղել է Eco Oro Minerals Corp.-ի նախագահը, գլխավոր գործադիր տնօրենն ու տնօրենների խորհրդի անդամ, ինչպես նաեւ 2007-2012 թթ. Lundin Mining Corporation-ի գործադիր փոխնախագահը եւ գործառնական գծով գլխավոր տնօրենը: 

 

Ունի հանքարդյունաբերական ինժեների բակալավրի աստիճան Միացյալ թագավորության Նյուքասլ Ըփոն-Թայնի համալսարանից եւ Բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Միացյալ թագավորության Եվրոպական կառավարման դպրոցից: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին