Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Արեւելյան եւ Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի վարչության, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի տնօրեն Հաջիմե Տանիգուչիին:
Նախարարը պատրաստակամություն է հայտնել ներգրավվել համատեղ նոր ծրագրերի մշակման գործընթացում:
Քննարկվել են Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման եւ կանխարգելիչ գործողությունների իրականացման համատեքստում ենթակառուցվածքների զարգացման եւ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Դավիթ Տոնոյանի խոսքով՝ ճապոնական փորձը կարող է օգտակար լինել համայնքային մակարդակում աղետների ռիսկի գնահատման, նվազեցման եւ կանխարգելիչ միջոցառումների իրականացման գործընթացում, ինչը կհանգեցնի յուրաքանչյուր համայնքում բնակչության դիմակայունության մակարդակի բարձրացմանը:
Հաջիմե Տանիգուչին էլ նշել է, որ իրենց համար Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ ներդրումների իրականցումը մնում է առաջնահերթությունների շարքում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: