Խոսրովի անտառում հետմարումները շարունակվում են - Mediamax.am

5735 դիտում

Խոսրովի անտառում հետմարումները շարունակվում են


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսօր վաղ առավոտյան ՊՆ ուղղաթիռի միջոցով Խոսրովի անտառի պետական արգելոցում իրականացված հետախուզության արդյունքում պարզվել է, որ անտառի անմատչելի (ցամաքային ճանապարհով) տարածքներում առկա են ծխացող օջախներ:

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ՊՆ ուղղաթիռը հրդեհի օջախների տեղանք է հասցրել ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական խմբերը՝ տեղում հետմարման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

 

Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ օրվա ընթացքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում. առանձին օջախների կրկնակի բռնկումից խուսափելու նպատակով ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը կշարունակի հետմարման թռիչքները:      

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին