Խոսրովի անտառում ստեղծված իրավիճակը՝ խիստ հսկողության ներքո - Mediamax.am

10619 դիտում

Խոսրովի անտառում ստեղծված իրավիճակը՝ խիստ հսկողության ներքո


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված խոշոր հրդեհի մարման ընթացքի վերաբերյալ:

ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ոլորտների պատասխանատուները զեկուցել են, որ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները, եւ այս պահին եղած հնարավորությունները բավարար են արգելոցի տարածքում առաջացած խնդիրը լուծելու համար, հրդեհավտանգ բոլոր հատվածներում իրականացվում է ամենօրյա ուժեղացված հսկողություն:

 

Նախագահը շնորհակալություն է հայտնել նաեւ ՌԴ գործընկերներին՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար:

 

Սերժ Սարգսյանը հանձնարարել է շարունակել իրավիճակը պահել խիստ հսկողության տակ եւ պարբերաբար զեկուցել հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

 

ԱԻՆ-ի տվյալներով՝ այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ, Խոսրովի անտառում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին