Բազմագույն ու բազմաշերտ Երեւանը՝ ճեպանկարների գրքում - Mediamax.am

7648 դիտում

Բազմագույն ու բազմաշերտ Երեւանը՝ ճեպանկարների գրքում


Լուսանկարը` Զանգակ/Լուսի Սարգսյան

Լուսանկարը` Զանգակ/Լուսի Սարգսյան

Լուսանկարը` Զանգակ/Լուսի Սարգսյան

Լուսանկարը` Զանգակ/Լուսի Սարգսյան

Լուսանկարը` Զանգակ/Լուսի Սարգսյան

Զաքար Դեմիրճյանը, Արարատ Մինասյանը եւ «Զանգակ»-ի տնօրեն Էմին Մկրտչյանը
Զաքար Դեմիրճյանը, Արարատ Մինասյանը եւ «Զանգակ»-ի տնօրեն Էմին Մկրտչյանը

Լուսանկարը` Զանգակ/Լուսի Սարգսյան

Լուսանկարը` Զանգակ/Լուսի Սարգսյան

Լուսանկարը` Զանգակ/Լուսի Սարգսյան

Լուսանկարը` Զանգակ/Լուսի Սարգսյան

Լուսանկարը` Զանգակ/Լուսի Սարգսյան

Լուսանկարը` Զանգակ/Լուսի Սարգսյան

Քրիստ Մանարյանը
Քրիստ Մանարյանը

Լուսանկարը` Զանգակ/Լուսի Սարգսյան

Լուսանկարը` Զանգակ/Լուսի Սարգսյան


«Բարե՛ւ… Դուք մի քաղաքում եք, որին պարզապես չեք կարող չսիրահարվել»:

Համարձակ տողերից հետո «Երեւան. ճեպանկարների գիրք»-ը սկսում է սիրահարեցնել ընթերցողին: Քաղաքային սկետչերը ներկայացնում են շատերին ծանոթ Երեւանը դիտանկյունից, որով քչերն են նայել:

 

«Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ նկարիչներ Արարատ Մինասյանը եւ Զաքար Դեմիրճյանը ճեպանկարների շարքով «ցույց են տալիս» Երեւանը՝ իր բնակիչներով, պատմությամբ, ճարտարապետությամբ, աղմուկով, գույներով, շարժումով:

Զաքար Դեմիրճյանը, Արարատ Մինասյանը եւ «Զանգակ»-ի տնօրեն Էմին Մկրտչյանը Զաքար Դեմիրճյանը, Արարատ Մինասյանը եւ «Զանգակ»-ի տնօրեն Էմին Մկրտչյանը

Լուսանկարը` Զանգակ/Լուսի Սարգսյան

Զաքար Դեմիրճյանն ասում է, որ գրքում այսօրվա Երեւանն է՝ իր բոլոր շերտերով: Փորձել են լինել օբյեկտիվ, բայց նկարչի սուբյեկտիվ մոտեցումները, բնական է, զգալի են:

 

«Շատ բազմագույն է մեր Երեւանը, եւ վարդագույն քաղաքի պիտակն արդեն անցնում է: Կարող ես վարդագույն շենքը պատկերել ուրիշ գույներով՝ պահպանելով կոլորիտն ու մթնոլորտը: Այդ պատճառով մեր գիրքը մի քիչ բազմագույն է՝ հանգած մոխրագույներ, վառ կարմիրներ, դեղիններ, ցանկացած գույն կարող ես տեսնել: Երեւանն ինձ համար մարդիկ են, որոնք ստեղծում են մթնոլորտը: Մենք փորձում ենք գեղագիտորեն ցույց տալ երեւանյան ցանկացած երեւույթ»:

 

Գրքի շնորհանդեսը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում էր: Պատկերասրահում ու բակում ճեպանկարների ցուցադրություն էր: Գաղափարն իրականացրել են մոտ 3 տարում: Երիտասարդ նկարիչները օրերով ու օրվա տարբեր ժամերին տակնուվրա են արել իրենց ծանոթ ու հարազատ մայրաքաղաքը՝ գտնելու համար  զգացողություններ, որոնք կապրեցնեն ճեպանկարները:

 

«Ես որոշեցի այլ ուղով գնալ. գտնել այն, ինչ աչքից թաքնված է, չի երեւում առաջին հերթին, բայց կարողանում է փոխանցել զգացողություն: Բոլորին հայտնի մի տեղ, օրինակ՝ Բաղրամյան-Կիեւյան հանգույցը, միշտ ուզել եմ նկարել, բայց չեմ հասկացել՝ որ ռակուրսից նկարել, որ ճիշտ լինի: Մի օր տեսա մեծ մանուշակագույն ավտոբուս անցավ ու այդ զգացողությունն ունեցա, ու միանգամից նկարը եկավ: Եթե այդ պահին ավտոբուսը չանցներ, գուցե նկարը չլիներ: Հետո ես շատ կարծիքներ լսեցի այդ գործի մասին, որ շատերն են այդտեղ նույնը զգացել, այսինքն՝ պետք էր որսալ անորսալին»,- ասում է նկարիչ Արարատ Մինասյանը:

Լուսանկարը` Զանգակ/Լուսի Սարգսյան

Գիրքը լույս է տեսել հայերեն եւ անգլերեն: Ճեպանկարներն ուղեկցվում են երգահան եւ դրամատուրգ Քրիստ Մանարյանի տեքստերով: Երեւանի մասին երգերի հեղինակ Մանարյանն ասում է, որ պատկերի եւ տեքստի «բախում» չի եղել:

Քրիստ Մանարյանը Քրիստ Մանարյանը

Լուսանկարը` Զանգակ/Լուսի Սարգսյան

«Իմ մտածողության պես մտածողություն ունեցող երիտասարդներ են: Գրքում այն Երեւանն է, որը բոլորս ճանաչում ենք՝ մեկը  մի հատվածը, մյուսը՝ մյուս, մարդ կա՝ ամբողջը: Մենք փորձեքին հավասարակշռության բերել»:

 

Աշխարհի խոշոր քաղաքները զբոսաշրջիկներին հաճախ են ներկայանում ճեպանկարների գրքերով: Հայաստանյան հեղինակները փորձն ու գաղափարը  փոխառել են:

 

«Հուսով եմ՝ այսպիսի գրքեր շատ կլինեն, ուրիշներն էլ կնկարեն Երեւանը: Ինքը արժանի է դրան»,- ասում է Զաքար Դեմիրճյանը:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Զանգակ/Լուսի Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին