Կարգելվի Բաղրամյանից աջ շրջադարձը դեպի Իսահակյան փողոց - Mediamax.am

9865 դիտում

Կարգելվի Բաղրամյանից աջ շրջադարձը դեպի Իսահակյան փողոց


Լուսանկարը` https://hy.wikipedia.org


Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 22-ից Երեւանի Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում եւ Իսահակյան փողոցի` Բաղրամյան պողոտա-Թամանյան փողոց հատվածում կկատարվեն երթեւեկության կազմակերպման փոփոխություններ:

 

Ճանապարհային ոստիկանության հաղորդագրության համաձայն, Բաղրամյան պողոտայով երթեւեկող տրանսպորտային միջոցներին կարգելվի աջ շրջադարձը դեպի Իսահակյան փողոց, ինչպես նաեւ՝ Իսահակյան փողոցի` Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա երթեւեկության ուղղության Թամանյան-Բաղրամյան հատվածի ձախ կողմում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին