Մեկնարկել է Թումո Գյումրիի պատմական շենքի վերակառուցումը - Mediamax.am

7784 դիտում

Մեկնարկել է Թումո Գյումրիի պատմական շենքի վերակառուցումը


Լուսանկարը` tumo.org

Լուսանկարը` tumo.org

Լուսանկարը` tumo.org

Լուսանկարը` tumo.org

Լուսանկարը` tumo.org


Երեւան: Մեդիամաքս: Տեղի է ունեցել Թումո Գյումրիի ապագա շինության՝ քաղաքի պատմական առաջին թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների պաշտոնական մեկնարկը։

Թումոյի հիմնադիր Սեմ Սիմոնյանը եւ գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրել են պատմամշակութային մեծ նշանակություն ունեցող շինության եւ դրան հարակից այգու վերակառուցման նախագիծը։

 

Թումո Գյումրին՝ ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ եւ Շանթ հեռուստաընկերության նախաձեռնությամբ բացված կենտրոնը իր գործունեության երկու տարիների ընթացքում հասցրել է ձեռք բերել 2000-ից ավելի ակտիվ ուսանող։

 

Կենտրոնում ամեն տարի անցկացվում է 500-ից ավելի դասընթաց եւ աշխատարան։

 

Գյումրիի առաջին թատրոնի պատմական շենքի վերակառուցնան եւ վերածննդից հետո, կենտրոնը է՛լ ավելի կընդլայնվի` հնարավորություն ստանալով հյուրընկալելու 3000-ից ավելի ուսանողի:

 

Շենքի նոր նախագիծը, որի հեղինակն է ճարտարապետ Բեռնար Խուրին, բազմաթիվ հնարավորություններ կբացի ինչպես թումոցիների, այնպես էլ Գյումրիի բոլոր բնակիչների համար։ Այն կունենա դասասենյակներ, ձայնագրման ստուդիա, բացօթյա տեռաս միջոցառումների համար, կինոդահլիճ, որտեղ կկազմակերպվեն կինոցուցադրություններ ինչպես Թումոյի ուսանողների, այնպես էլ հանրության համար, ինքնուսուցման հարթակ, որը հնարավորություն կունենա բեմի վերածվելու եւ կապահովի թատրոնի մշակութային վերածնունդը։

 

Ներկայացման ավարտին թատրոնի դիմաց համերգ ունեցավ Բամբիռ խմբի անդամ, Թումոյի դասընթացավար Արիկ Գրիգորյանի ղեկավարած Թմբաթա ուսանողական երաժշտական խումբը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին