“1915 թվականի ողբերգական դեպքերի լավագույն պատասխանն այն է, որ մենք ողջ ենք, եւ մենք պարտավոր ենք էլ ավելի միախառնվել, որպեսզի դարձնենք մեր երկիրը բարգավաճ”,- այսօր Երեւանում ասել է Շարլ Ազնավուրի որդին` Նիկոլյան, ով ուղեկցում է հորը բոլոր միջոցառումների ընթացքում եւ ղեկավարում է նրա ծրագրերը:
Նա ժամանել է Երեւան մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջձոցառումներին:
“Կարեւոր է պահպանել մեր արմատներն ու պատմությունը: Այդ իսկ պատճառով ես այսօր այստեղ եմ` ձեզ հետ միասին, ողջ իմ ընտանիքի անունից”,- շեշտել է Նիկոլյա Ազնավուրը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: