Թանգյանը կոչ է արել գիտակցել «սեփական ձայնի կարեւորությունը» - Mediamax.am

7598 դիտում

Թանգյանը կոչ է արել գիտակցել «սեփական ձայնի կարեւորությունը»


Սերժ Թանգյանը
Սերժ Թանգյանը

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանն այսօր Երեւանում ասել է, որ «ներկայում հայ ժողովուրդը առավել քան երբեւէ պետք է գիտակցի իր ձայնի կարեւորությունը»:

Այս մասին նա ասել է Երեւանում հրավիրված մամուլի ասուլիսում, որին մասնակցել են նաեւ դերասանուհի Արսինե Խանջյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը եւ ամերիկահայ կինոռեժիսոր եւ սցենարիստ Էրիկ Նազարյանը։

 

Վերջիններս ՀՀ ընտրատեղամասերում ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացնելու։

 

«Մենք եկել ենք այստեղ հայ ժողովրդին ներշնչելու համար, որ իրենք հասկանան իրենց ձայնի կարեւորությունը,- ասել է Սերժ Թանգյանը։ -Մենք շատ ուրախ եւ հպարտ ենք, որ այստեղ ենք։ Մեր այս քայլով ցանկանում ենք պայքարել Հայաստանում տեղի ունեցող անարդարությունների դեմ։ Հանրության շրջանում անարդարության նկատմամբ անտարբերությունը պետք է դադարեցվի»:

 

Ատոմ Էգոյանն էլ նշել է, որ Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել ժողովրդավարության «մկանը», որի համար ընտրությունները կարող են լավ առիթ դառնալ։

 

«Մենք չպետք է զոհ դառնանք բռնակալության, ինքնաբռնակալության եւ անտարբերության։ Մենք չենք եկել, որ ընտրական ձայներ հաշվենք, մենք այստեղ ենք ապագայի համար։ Մեր այս քայլով ցանկանում ենք աջակցել խոստումնալից երիտասարդ առաջնորդներին՝ Հայաստանը ավելի ժողովրդավար դարձնելու համար»,- ասել է կինոռեժիսորը։

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ Սփյուռքի այս գործիչները  2016թ.սեպտեմբերին նախաձեռնել էին «Արդարություն Հայաստանում» արշավը, որի նպատակն է նպաստել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին