Մահմուդ Աբբասը մասնակցել է Հայոց Սբ. Ծննդյան տոնին - Mediamax.am

3695 դիտում

Մահմուդ Աբբասը մասնակցել է Հայոց Սբ. Ծննդյան տոնին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հունվարի 18-ին մասնակցել է Բեթղեհեմի Ծննդյան Տաճարի Ս. Այրում կատարվող Հայոց Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին:

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը Մեդիամաքսին ասել է, որ Մահմուդ Աբբասը մասնակցել է նաեւ տոնի առթիվ ավելի վաղ Ծննդյան Տաճարի Հայոց Վանքում Երուսաղեմի Հայ Պատրիարք Տ. Նուրհան Արք. Մանուկյանի կողմից տրված հյուրասիրությանը:

 

Սուրբ երկրում Հայ Եկեղեցին Սբ. Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը նշում է հունվարի 18/19-ին:

 

Մեդիամաքսը նշում է, որ 2000 թվականին Բեթղեհեմի Ծննդյան Տաճարի Ս. Այրում կատարվող Հայոց Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին ներկա էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Պաղեստինի նախագահ Յասիր Արաֆատը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին