Երեւան: Մեդիամաքս: Ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության եւ բնակչության մարդահամարի բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր ներկայացրել է 2011թ. առաջին կիսամյակի ժողովրդագրական տվյալները:
Այսօր կայացած մամուլի ասուլիսում նա ասել է, որ այս տարի նախորդ տարվա համեմատ 4.4%-ով նվազել է ծնելիությունը եւ 3.2%-ով աճել մահացության ցուցանիշը:
“2011թ. հուլիսի տվյալներով, գրանցվել է 20 102 կենդանի ծնունդ, նախորդ տարվա 21 029-ի համեմատ, եւ մահվան 14 743 դեպք, նախորդ տարվա 14 290-ի համեմատ: Հետեւաբար, 20.5%-ով նվազել է բնական հավելաճի ցուցանիշը (5359)”,-տեղեկացրել է Կարինե Կույումջյանը:
Ժողովրդագրության բաժնի պետը նաեւ տեղեկացրել է, որ 7.2%-ով աճել է ամուսնությունների քանակը (9264 ամուսնություն` նախորդ տարվա 8732-ի համեմատ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: