Կանցկացվի անօդաչու թռչող սարքերի գործարկման դասընթաց - Mediamax.am

3329 դիտում

Կանցկացվի անօդաչու թռչող սարքերի գործարկման դասընթաց


Instigate-ի անօդաչուն նախագծված Սինգապուրի համար
Instigate-ի անօդաչուն նախագծված Սինգապուրի համար

Լուսանկարը` Instigate Robotics


Երեւան: Մեդիամաքս: «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերությունը եւ «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամը հոկտեմբերի 17-ից Երեւանում սկսում են անօդաչու թռչող սարքերի գործարկման եւ սպասարկման թեմաներով դասընթաց:

Դասընթացին կարող են մասնակցել 16 տարեկանը լրացած անձինք։

 

Ինչպես հաղորդում են «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերությունից, դասընթացը բաղկացած է երկու փուլից:

 

Առաջին փուլի մասնակիցները 1.5 ամիս տեւողությամբ դասընթացի ժամանակ կստանան անհրաժեշտ տեսական գիտելիքներ ու կանցնեն ինտենսիվ գործնական պարապմունքներ։

 

Առաջին փուլը հաջողությամբ ավարտողները կկարողանան վարել անօդաչու բազմապտուտակ սարքեր (copters), ձեռք կբերեն գիտելիքներ եւ հմտություններ դրանց անսարքությունները հայտնաբերելու ու վերացնելու համար եւ կստանան հավաստագիր։ Նրանք հնարավորություն կստանան նաեւ շարունակել ուսումը ծրագրի երկրորդ փուլում, որը նախատեսում է անօդաչու սավառնակների (fixed wing + hybrid) գործարկում եւ ավելի բարձր տեխնիկական որակավորման ստացում։

 

Պարտադիր զինվորական ծառայությանը պատրաստվողների համար նախատեսվում են զեղչեր։ Զեղչեր հնարավոր են նաև դասընթացներին մարզերից հաճախող մասնակիցների համար։ Մանրամասներին կարող են ծանոթանալ հղումով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին