Միգրացիոն ծառայության կայքը թույլ է տալիս հետեւել ուղեւորափոխադրումների ծավալներին ամսական կտրվածքով - Mediamax.am

3150 դիտում

Միգրացիոն ծառայության կայքը թույլ է տալիս հետեւել ուղեւորափոխադրումների ծավալներին ամսական կտրվածքով


Լուսանկարը` http://www.smsmta.am/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունն այսօր ներկայացրել է իր վեբկայքը, որը գործում է www.smsmta.am հասցեով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկացրել է, որ կայքից կարելի է տեղեկանալ միգրացիայի ոլորտում Հայաստանի օրենսդրության եւ միջազգային իրավապայմանագրային դաշտին, միգրացիային վերաբերող հետազոտություններին եւ վիճակագրությանը:

 

“Միգրացիոն վիճակագրություն ենթաբաժինը հնարավորություն է ընձեռում ստանալ մշտապես թարմացվող տեղեկատվություն միջազգային ուղեւորափոխադրումների ծավալների վերաբերյալ ինչպես տարեկան, այնպես էլ ամսական կտրվածքով՝ ըստ տրանսպորտային միջոցների տեսակների”, - ասել է Գագիկ Եգանյանը:

 

Կայքի տվյալներով, 2011թ. հունվար-հունիսին Հայաստանից օդային, երկաթուղային եւ ավտոմոբիլային տրանսպորտով մեկնել են ընդհանուր առմամբ 820 653 անձինք, իսկ ժամանել՝ 753 381-ը: Ուղեւորահոսքերի բացասական սալդոն առաջին կիսամյակում կազմել է 67 272:

 

Ըստ Գագիկ Եգանյանի, կայքէջի ստեղծումը եւ այնտեղ մշտապես թարմացվող տեղեկատվության տեղադրումը պայմանավորված է վերջին շրջանում միգրացիոն խնդիրների նկատմամբ հասարակության լայն շրջանակների հետաքրքրության աճի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին