Եթե Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կնշանակի, որ նա հրաժարվել է իր գաղափարախոսությունից, ասել է Լեւոն Շիրինյանը - Mediamax.am

3886 դիտում

Եթե Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կնշանակի, որ նա հրաժարվել է իր գաղափարախոսությունից, ասել է Լեւոն Շիրինյանը


Լեւոն Շիրինյան
Լեւոն Շիրինյան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն այսօր ասել է, որ “հրեաները, որպես ցեղասպանություն ապրած ժողովուրդ, պետք է առաջինը ճանաչեին Հայոց ցեղասպանությունը”:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ նա ասել է, որ Իսրայելն օգտագործում է Ցեղասպանության խաղաքարտը որպես Թուրքիայի վրա ճնշման գործիք, որպեսզի Անկարան “հրաժարվի Պաղեստինի անկախությունը ճանաչելու իր քաղաքականությունից”:

 

Իր հերթին, քաղաքագետ Լեւոն Շիրինյանը նշել է, որ հնարավոր չի համարում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը` հաշվի առնելով Երուսաղեմի եւ Անկարայի գործընկերային հարաբերությունները:

 

“Եթե Իսրայելը գնա այդ քայլին, կնշանակի, որ նրանք հրաժարվել են իրենց գաղափարախոսությունից”, - հայտարարել է Լեւոն Շիրինյանը:

Մեր ընտրանին