Կարեն Անդրեասյանը դարձավ նոր Օմբուդսմեն - Mediamax.am

5562 դիտում

Կարեն Անդրեասյանը դարձավ նոր Օմբուդսմեն


Կարեն Անդրեասյան
Կարեն Անդրեասյան

Լուսանկարը` Photolure


Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ խորհրդարանն այսօր ընտրել է Մարդու իրավունքների նոր պաշտպանին. Օմբուդսմեն է ընտրվել Կարեն Անդրեասյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նա եղել է իշխող կոալիցիայի պատգամավորների կողմից առաջադրված միակ թեկնածուն: 

Նոր Օմբուդսմենի ընտրությանը մասնակցել են 97 պատգամավորներ, որոնցից 83-ը քվեարկել են «կողմ», 13-ը` «դեմ»: 

Նորընտիր Օմբուդսմենը իր ելույթում շնորհակալություն է հայտնել այն պատգամավորներին, ովքեր պաշտպանել են իր թեկնածությունը, ինչպես նաեւ նրանց, ովքեր դեմ են եղել, քանի որ «նրանց դիրքորոշումը թույլ կտա բարձրացնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքի նշաձողը»: 

Կարեն Անդրեասյանը երդվել է հավատարիմ լինել ՀՀ օրենքներին եւ Սահմանադրությանը, պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները, անաչառ եւ բարեխիղճ կատարել իր պարտականությունները: 

Մեր ընտրանին