Freedom House. Հայաստանում ինտերնետն ազատ է - Mediamax.am

6123 դիտում

Freedom House. Հայաստանում ինտերնետն ազատ է


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Freedom House կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Համացանցի ազատություն» (Freedom on the Net – 2015) զեկույցը, որում Հայաստանը ճանաչվել է «ազատ ինտերնետով» երկիր:

 

Երկրները զեկույցում դասակարգվել են 0-ից (ամենաազատ) մինչեւ 100-միավորանոց (ամենաքիչ ազատ) սանդղակով: Ըստ այդմ, 0-30 միավոր ստացած երկրները «ազատ» են, 31-60 միավորը՝ «մասամբ ազատ» եւ 61-100 միավորը՝ «ոչ ազատ»:

 

Հայաստանը, ինչպես եւ անցած տարի, 28 միավոր է հավաքել համացանցի ազատության սանդղակում:

 

«Հայաստանում ինտերնետի մատչումը շարունակում է աճել, թեեւ ինտերնետի ներթափանցման մակարդակը 50%-ից ցածր է, եւ 2014թ. վերջին ինտերնետի միջին արագությունը կազմել է 3.2 Մբթ: Ենթակառուցվածքում կատարված բարեփոխումները նպաստել են ինտերնետ ծառայության ավելի քիչ խափանումների՝ նախորդ տարիների համեմատ»,- ասված է զեկույցի՝ Հայաստանին նվիրված մասում:

 

Տարածաշրջանի երկրներից «ազատ համացանցով» երկիր է նաեւ Վրաստանը (24 միավոր): Թուրքիայում (58 միավոր) եւ Ադրբեջանում (56 միավոր) ինտերնետը գնահատվել է «մասամբ ազատ» է, իսկ Իրանում՝ «անազատ» (87 միավոր):

 

Եվրասիական տնտեսական միության անդամներ Ռուսաստանում, Ղազախստանում եւ Բելառուսում ինտերնետը գնահատվել է «անազատ»:

 

Freedom House-ը չափել է համացանցի եւ թվային մեդիաների ազատությունը 65 երկրում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին