Բողոքի ձայնը՝ թղթի վրա - Mediamax.am

exclusive
4278 դիտում

Բողոքի ձայնը՝ թղթի վրա


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` PAN Photo

Արեն Մկրտչյանը
Արեն Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Մկրտչյանը
Հայկ Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Photolure


Արդեն մի քանի օր է՝ հարյուրավոր ակտիվիստներ պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ որոշումը չեղյալ հայտարարելու համար: Պայքարի ընթացքում բազմաթիվ պաստառներ  ու ցուցանակներ են եղել, որոնցից մի քանիսն առանձնահատուկ ուշադրության գրավեցին ոչ միայն Երեւանի փողոցներում, այլեւ սոցցանցերում դարձան ամենաշատ «լայքեր» ունեցողներն ու քննարկվածները:

 

Մեդիամաքսը զրուցել է նմանօրինակ երկու պաստառի հեղինակների հետ:

 

«Բիբինս ուտեք»

«Բիբինս ուտեք» գրությամբ հայտնի պաստառի հեղինակը Արեն Մկրտչյանն է:

 

Մեզ հետ զրույցում Արենն ասաց, որ գրության գաղափարը ծնվել է աշխատանքի ընթացքում՝ ցույցի գնալուց առաջ:

Արեն Մկրտչյանը Արեն Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երբ ջրցան մեքենաները բերեցին, պաստառն ամուր բռնած կանգնած էի: Անգամ ջրցանի մի քանի հարվածներից հետո այն պահել էի ինձ մոտ, բայց, երբ մեզ տեղափոխեցին ոստիկանության բաժին, այն իմ ձեռքից խլեցին»,-ասում է Արենն ու հավելում:

 

«Չնայած դրան՝ պաստառն ապրում է: Անգամ ոմանք նույն գրությամբ շապիկներ են հագնում: Երեկ՝ երթի ժամանակ, տեսա մի տարեց մարդու, նման շապիկ էր հագել»- ասաց Արենը:

 

Արենն ասում է, որ արդեն նոր պաստառ կա, որը եւս մեծ հետաքրքրություն կառաջացնի եւ հավելում է, որ այն ուղղած է ոչ թե ջրցաններին, այլ թեմատիկ «ջրցաններին»: Խոսելով պայքարի մասին, նա նշում է՝ «Մինչեւ վերջ գնալու ենք. ակնկալիք մեկն է՝ հաղթել»:

 

«Ինչքան ջրեք`կաճենք»

 

«Ինչքան ջրեք`կաճենք» պաստառի հեղինակը Հայկ Մկրտչյանն է:

 

Հայկի կյանքում սա առաջին բողոքի ակցիան է, որին նման լրջությամբ է մոտենում: Ակցիային մասնակցում է առաջին օրերից:

Հայկ Մկրտչյանը Հայկ Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս պաստառի գրության գաղափարը ծնվեց հունիսի 23-ի գիշերը կատարվածից հետո՝ էմոցիաների ազդեցության տակ»,-Մեդիամաքսի հետ զրույցում ասում է Հայկը:

 

Հեղինակը նշում է, որ պաստառին ուղղած նման բուռն արձագանք ինքը չէր սպասում:

 

«Մեծ ոգեւորություն կար ակցիայի մասնակիցների մոտ, երբ առաջին անգամ տեսան այն: Վստահ եմ՝ մինչեւ վերջ գնալու ենք եւ հասնելու ենք հաղթանակի»,-նշում է Հայկը:

 

Սիրանուշ Եղիազարյան, Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին