Սերժ Թանգյանը մեկնաբանել է Երեւանի իրադարձությունները - Mediamax.am

8950 դիտում

Սերժ Թանգյանը մեկնաբանել է Երեւանի իրադարձությունները


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանն անտարբեր չի մնացել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի նկատմամբ:

Իր Facebook-ի էջում, տեղադրելով Երեւանում ընթացող բողոքի ցույցերի վերաբերող մի հոդված, Սերժ Թանգյանը գրել է.

 

«Այս հոդվածը ինձ երեք բան է հուշում՝

 

1) հանրային ծառայությունների ոլորտում գործող օտարերկրյա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունները պետք է պետական ակտիվներ դառնան եւ խստորեն կարգավորվեն եւ վերահսկվեն անկախ մարմնի կողմից;

 

2) Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ամրապնդվում է;

 

3) նախկինում հաջողված խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչպես հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը, տվեցին իրենց պտուղները»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին