Մահացել է Վահան Հովհաննիսյանը - Mediamax.am

2806 դիտում

Մահացել է Վահան Հովհաննիսյանը


Մահացել է Վահան Հովհաննիսյանը
Մահացել է Վահան Հովհաննիսյանը

Լուսանկարը` www.arfd.info


Ծանր հիվանդությունից հետո մահացել է Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանը:

Վահան Հովհաննիսյանը Հայ Հեղափոխական Դաշնակցության ղեկավարներից էր, եղել էր ՀՅԴ Կենտրոնական Կոմիտեի եւ Բյուրոյի անդամ: 1995-1998 թթ. բանտարկված էր՝ հետագայում չհաստատված մեղադրանքներով։

 

1999, 2003, 2007, 2012 թվականներին ընտրվել էր ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր: 2007-2008թթ. եղել էր ԱԺ նախագահի տեղակալ։

 

2013թ. դեկտեմբերի 28-ին Վահան Հովհաննիսյանը ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։

 

Վահան Հովհաննիսյանը 58 տարեկան էր:

 

Այս հղումով կարող եք կարդալ Մեդիամաքս-ի հարցազրույցը Վահան Հովհաննիսյանը հետ, որն արվել էր 2012թ. մարտին՝ Persona շարքի շրջանակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին