Երեւանում անցկացվել է Ռոսատոմի միջազգային օլիմպիադայի եզրափակիչը - Mediamax.am

3261 դիտում

Երեւանում անցկացվել է Ռոսատոմի միջազգային օլիմպիադայի եզրափակիչը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ազգային հետազոտական միջուկային ինստիտուտի (ՄԻՖԻ) աջակցությամբ փետրվարի 8-ից 9-ը Երեւանում անցկացվել է Ռոսատոմի միջազգային ֆիզիկա-մաթեմատիկական եւ ինժեներական օլիմպիադաների եզրափակիչները, որոնց մասնակցել են Հայաստանի 8-ից 12-րդ դասարանների աշակերտներ։

Ընտրական փուլին մասնակցել էին ավելի քան 200 բարձր դասարանցիներ, իսկ եզրափակիչ էին հասել մոտ 80-ը։ Օլիմպիադաների հաղթողներն ու մրցանակակիրները կորոշվեն 2020 թվականի մարտին։ Նրանք կստանան ՄԻՖԻ ընդունվելու արտոնություններ, այդ թվում՝ անվճար սովորելու հնարավորություն։

 

Օլիմպիադաների անցկացման գլխավոր նպատակն է Հայաստանում ֆիզիկա-մաթեմատիկական կրթության զարգացումը, ինչպես նաեւ ճշգրիտ գիտությունների նկատմամբ հետաքրքրվածության բարձրացումը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին